Ջերմուկ, որն այսօր «քաղաք-ուրվական» է՝ 100-150 տղամարդ ու զինվորականներ․ ինչ է պատմում երեկ Ջերմուկ այցելած Միքայել Նահապետյանը

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը կիսվել է Ջերմուկ իր կատարած այցի տխուր տպավորություններով
Երեկ ես Ջերմուկում էի: Եթե սրանից չորս տարի առաջ այդ քաղաքի մասին որևէ տեքստում կարդայի «քաղաք-ուրվական» ձևակերպումը՝ կկարծեի թե հայ գրականությունը վերջապես ունի ֆենթզի ժանրի ստեղծագործող: Բայց հիմա ինքս նստած համակարգչի առջև հավաքում եմ այս ածականը քաղաքի մասին ու աչքերիս առաջ լուսանկարի պես պարզ վերարտադրվում է հայտնի Գալերիայի սարսափելի դատարկությունը:

Երեկոյան ժամը ութին քաղաքի երբեմնի եռացող կենտրոնում ոչ ոք չկար: Առհասարակ քաղաքի բնակչությունից քաղաքում էր մոտ 20 տոկոսը, եթե չհաշվենք զինվորականներին: Ընկերս, որին տեսակցելու համար էլ գնացել էի, ասում էր, որ բուն կռվի ընթացքում քաղաքի բնակչությունից մնացել էին 100-150 տղամարդ: Ուզու՞մ եք իմանալ թե ովքեր են այդ տղամարդիկ: Նրանք որսորդներ են, թաղային հեղինակություններ, պատերազմի մասնակիցներ, մարդիկ, որոնց ձեռքը սովոր է զենքի: Ես շատ կուզեի, որ նրանք լինեին փիլիսոփաներ, երաժիշտներ, հրապարակախոսներ, բայց փաստն այն է, որ երբ քաղաքակրթությունը պաշտպանելու կարիք է առաջանում, այդ գործը 90 տոկոսով ստանձնում են նրանք՝ ում խաղաղ ժամանակ քաղաքակրթության դասեր են տալիս ու «վայրենի» կոչում մեր հրապարակախոսները:

Իսկ նրանք՝ ում ձեռքը սովոր չէ զենքի, առաջին իսկ ազատ մեքենայով լքել են քաղաքը ու պատերազմող զորքի թիկունքը թողել ամայի:

Ես ներողություն եմ խնդրում, որ պետության մասին ձեր ակադեմիական պատկերացումները բավարարել չի ստացվում և փաստորեն գործը անում են մարդիկ, ովքեր Թոմաս Ջեֆերսոն կամ Թալեյրան չեն, բայց իջե՛ք ամպերից, կան նրանք ովքեր կան ու նրանց ուսերին է հենվում այս համեստ պետականությունը։

դիտվել է 15117 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները