Հրաման՝ 0-6 տարեկան երեխաների վերաբերյալ

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը: Հրամանն ուժի մեջ է մտել 2022 թվականի սեպտեմբերի 15-ից:

Սահմանված է, որ 0-6 տարեկան երեխայի կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համար հիմք է հանդիսանում երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի (ԿԶԱՊԿ) գնահատումը, որն իրականացվում է մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներին համապատասխան: Գնահատումը նպատակ ունի սահմանելու՝

  • երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանները՝ ապահովելով ծրագրային, մեթոդական և միջավայրային անհրաժեշտ հարմարեցումներ,
  • սահմանված կարգով և դեպքերում ֆինանսավորման բարձրացված չափաքանակ տրամադրելու հիմքերը,
  • մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մակարդակը, ծավալները և տևողությունը:

 Գնահատումն իրականացվում է երեք մակարդակներում`

  • Նախադպրոցական մակարդակի գնահատում` նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների և մանկավարժահոգեբանական աջակցության խմբի կողմից (առկայության դեպքում),
  • Տարածքային մակարդակի գնահատում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) մասնագետների կողմից,
  • Հանրապետական մակարդակի գնահատում՝ բողոքարկված դեպքերի գնահատում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ) մասնագետների կողմից:

 Նախադպրոցական մակարդակում 

Մանկավարժահոգեբանական (ՄՀ) ծառայությունները տրամադրվում են նախադպրոցական մակարդակի գնահատման արդյունքների ամփոփումից հետո` կանխարգելիչ միջամտությունների պլանով, որը մշակվում և իրականացվում է նախադպրոցական ուսումնական հաստատության (ՆՈՒՀ) մանկավարժների կողմից մեկ կիսամյակի համար:

Մանկավարժահոգեբանական աջակցության կարիք ունեցող յուրաքանչյուր երեխային տրամադրվող ծառայությունների ժամանակահատվածը, տևողությունը, ծավալը, ծառայության տեսակը և տրամադրման գրաֆիկը մշակվում է նախադպրոցական մակարդակի գնահատման արդյունքների հիման վրա` ՆՈՒՀ-ի և ՏՄԱԿ-ի աջակցության խմբի կողմից և հաստատվում է ՆՈՒՀ-ի տնօրենի կողմից: 

Մանկավարժները և աջակցության խումբը, համագործակցելով երեխայի ծնողների հետ, իրականացնում են կանխարգելիչ միջամտությունների պլանով նախատեսված գործողությունները` աջակցելով երեխային, նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչներով սահմանված կրթական ծրագրերի բովանդակությունը հասակակիցների հետ զուգընթաց յուրացնելու գործընթացում:

 Տարածքային մակարդակում ծառայությունները տրամադրվում են ՏՄԱԿ-ի կողմից այն երեխաներին, ովքեր տվյալ մակարդակում սահմանված կարգով գնահատվել և ճանաչվել են որպես կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԶԱՊԿ) ունեցող: ՏՄԱԿ-ում ծառայությունների տրամադրումը երեխային իրականացվում է անվճար՝ ՏՄԱԿ-ի միջոցներով, ուսումնական պարապմունքներից հետո, ըստ նախատեսված տևողության, ծավալի և երեխայի անհատական ուսուցման ու զարգացման պլանում (ԱՈՒԶՊ) նշված ժամանակացույցի:

Հանրապետական մակարդակում ծառայությունները տրամադրվում են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ) մասնագետների կողմից ՏՄԱԿ-ներին, նախադպրոցական ուսումնական հաստատություններին, այլ գերատեսչությունների համապատասխան բաժիններին, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԶԱՊԿ) ունեցող երեխաներին, նրանց ծնողներին: 

ՀՄԿ-ն ապահովում է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ու ծառայությունների տրամադրման միասնական մոտեցումների կիրառումը` համակարգելով և մշտադիտարկելով ՏՄԱԿ-ների աշխատանքը, ինչպես նաև ստեղծում է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման արդյունավետության բարձրացմանը միտված մեթոդական գրականություն, դիդակտիկ նյութեր և ուսումնական նյութերի հարմարեցումներ։

Մանկավարժահոգեբանական ծառայություն ստացող յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է անհատական գործի թղթապանակ, որը ներառում է երեխայի նախադպրոցական և/կամ տարածքային մակարդակների գնահատման արդյունքների արձանագրությունները, եզրակացությունները, ԿԶԱՊԿ-ի վերաբերյալ վկայագիրը, ԱՈՒԶՊ-ը, երեխային տրամադրվող ՄՀ ծառայությունների ժամանակացույցը, երեխայի զարգացման վերաբերյալ հավաքագրված և արձանագրված ցանկացած տեղեկատվություն և դրա հետ կապված այլ նյութեր (լուսանկար, տեսանյութեր, երեխայի աշխատանքներ և այլն):

դիտվել է 2675 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները