Բռնցքամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի 5 ներկայացուցիչ
Իտալիայում այսօր մեկնարկում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է 16 մարզիկով (13 տղա, 3 աղջիկ)։
Մրցումների առաջին օրը Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ։ Արգիշտի Հակոբյանը մեկնարկում կմրցի Բուլղարիայի, Անդրանիկ Պետրոսյանն՝ Ալբանիայի, Ալբերտ Հարությունյանը՝ Հունաստանի, իսկ Ռաֆայել Ներսեսյանը և Սարգիս Անդրեասյանը՝ Թուրքիայի ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնությունը կանցկացվի մինչև հոկտեմբերի 5-ը՝ Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում: