Միջազգային կապուղիների խափանման պատճառով առկա է ինտերնետ հասանելիության խնդիր. Team Telecom Armenia
Միջազգային կապուղիների խափանման պատճառով առկա է ինտերնետ հասանելիության խնդիր. Ձայնային ծառայությունները հասանելի են: Այս մասին հաղորդագրություն է տարածել Team Telecom Armenia ընկերությունը։
«Մեր տեխնիկական թիմն իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար»,-ասված է հաղորդագրության մեջ։