Ինչու Ռուսաստանը զենք չի մատակարարում Հայաստանին

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

 

Lragir.am—ը գրում է

Տարբեր խողովակներով, նաեւ պաշտոնական, հաստատվում են այն պնդումները, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանը զենք չի մատակարարում Հայաստանին։ Այս ֆոնին հասկանալի է ռուսանպաստ ագենտուրայի՝ Հայաստանին ամերիկյան զենքի վաճառքի հնարավորության մասին խոսակցությունների կապակցությամբ բարձրացրած աղմուկը։ Աղմուկն այլ պատճառ էլ ունի՝ այս շրջանակները երկու տարի շաղակրատում են ռուսների օգնությամբ բանակի արդիականացման, նոր սպառազինությունների մատակարարման եւ այլ հիմարությունների մասին։

Այս շաղակրատանքը չդադարեց ոչ միայն Արցախյան պատերազմի ի հայտ եկած իրողությունների, այլեւ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների ֆոնին, որտեղ ռուսական սպառազինությունն արագորեն վեր է ածվում մետաղի ջարդոնի արեւմտյան նույնիսկ հնացած զինատեսակների ներգործությամբ։ Իսկ ռուսական բանակն աչքի է ընկնում միայն թալանի ու խաղաղ բնակչությանը հարվածների հարցերում։

Հիշվում է Շոյգուի եւ պաշտպանության նախկին նախարար Կարապետյանի հանդիպումը, երբ ոչ պաշտոնական խողովակով լուրեր տարածեցին, թե Շոյգուն հայտարարել է նորագույն սպառազինությունների մատակարարման մեկնարկի մասին։ Սակայն մի քանի օր անց այս տեղեկությունը ոչ միայն հերքվեց, այլեւ Բաքվին ամենաբարձր մակարդակով հավաստիացրին, որ Հայաստանին սպառազինություն չի մատակարարվելու։ Հայերի ինչին է պետք բանակը, դրանից հետո հայտարարեց Ալիեւը։

Ինչու Ռուսաստանը չի մատակարարում սպառազինություն․ պատասխանը շատ պարզ է՝ Հայաստանի պետականության վերացման Կրեմլի պլանը ենթադրում է նաեւ ՀՀ ապառազմականացումը եւ զինաթափումը։ ՀՀ տարածք ռազմական ներխուժումների պլանավորումը նկատի է առնում նախեւառաջ այդ խնդիրը՝ պաշտպանական կարողությունների ու կառույցների ոչնչացումը՝ մարդուժի առավելագույն կորուստներով։ Փառուխում եւ սեպտեմբերի ռազմական ներխուժման տարածքներում այս խնդիրն ակնառու է։ Բաքվի հարձակումներն ուղղորդվում եւ կառավարվում են հայկական օկուպացված Ակնայի ռուս-թուրքական հետախուզական կենտրոնից։

«Ռուսական խողովակով հայկական բանակի արդիականացումը» ենթադրում է հայկական բանակի կարողությունների ոչնչացում ոչ միայն սպառազինությունների մատակարարման դադարեցման գծով։ Հայ-ռուսական միասնական ՀՕՊ-ը, միասնական բանակը եւ այլ միասնական կառույցները, ինչպես նաեւ սպառազինության վերահսկողությունը ռուսներին թույլ են տալիս կառավարելի պահել հայկական բանակը եւ բացառել պաշտպանական եւ հնարավոր հակահարձակողական որեւէ նախաձեռնություն, ինչը հաստատվում է տեղերից ստացվող բազմաթիվ վկայություններով։ Քաղաքական մակարդակում այս իրողությունը ամրապնդվում է իշխող խմբակի «խաղաղ օրակարգով» եւ բանակի «բարեփոխումներով»։

Ահա թե ինչու է ռուսանպաստ ագենտուրան աղմուկ բարձրացնում Հայաստանին արեւմտյան սպառազինության հնարավոր վաճառքի վերաբերյալ, բոլոր հնարավոր խողովակներով քարոզելով, թե դա անհնար է։ Նրա նպատակը Կրեմլի, ըստ այդմ՝ թուրքերի հակահայ պլանների սպասարկումն է։

ԱՄՆ-ն կարող է Հայաստանին մատակարարել HIMARS համակարգեր, որոնց 16 միավորն Ուկրաինայում փոխեցին պատերազմի ընթացքը։ Հենց HIMARS՝ թե որակյալ զենք, թե հայկական հիմարություններին վերջ դնելու համար։

դիտվել է 3177 անգամ
Լրահոս
Իրանը փակել է Հորմուզի նեղուցը և վերացրել բոլոր բացառությունները «Ռեալ Մադրիդ»-ը պահանջել է, որ ՈՒԵՖԱ-ն «Բարսելոնային» 23 տիտղոսից զրկի Փոխոխություններ՝ առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման համակարգում «Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ» Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» 3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ
Ամենաընթերցվածները