Պուտինը Կիևին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն ու սկսել բանակցությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևի ռեժիմին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։

«Սակայն ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Զապորոժիեի ու Խերսոնի մարզում կատարված ընտրությունը չի քննարկվի… ԴՀԺ-ում, ԼԺՀ-ում, Խերսոնում և Զապորոժիեում ապրող մարդիկ դառնում են մեր քաղաքացիները` ընդմիշտ»,- ասել է Պուտինը նոր տարածքները Ռուսաստանին միավորելու մասին համաձայնագրերի ստորագրման արարողությանը:

Նշենք` ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեներն անցկացվել են սեպտեմբերի 23-27-ը: ԴԺՀ-ում քվեաթերթիկների 100 տոկոսը մշակելուց հետո պարզ է դարձել, որ ՌԴ-ի կազմ մտնելուն կողմ է քվեարկել 99,23 տոկոսը, ԼԺՀ-ում ՝ 98,42 տոկոսը, Խերսոնի մարզում ՝ 87,05 տոկոսը, Զապորոժիեի մարզում ՝ 93,11 տոկոսը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ՌԴ–ն կաջակցի այն որոշմանը, որը կընդունեն Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները:

Ըստ Պուտինի` Ուկրաինայի հարցում Արևմուտքը «հանեց դիմակը» ՝ ցույց տալով իր իսկական դեմքը։ Նրա խոսքով` արևմուտքում ակնկալում էին, որ Ռուսաստանը կքանդվի 1990-ականներին, ու այդ է պատճառը, որ ՌԴ-ի գոյությունը դեռ հետապնդում է նրանց։
Ռուսաստանի Դաշնության նախագահն ընդգծել է, որ Արևմուտքը պատրաստ է ամեն ինչի վրայով անցնել, որպեսզի պահպանի նեոգաղութատիրական համակարգը, որը թույլ է տալիս թալանել աշխարհը և տուրք հավաքել մարդկությունից։

Արևմուտքն աշխարհում տոտալ ապասուվերենացման քաղաքականություն է վարում, այստեղից էլ՝ ավանդական արժեքների և երկրների ինքնիշխանության նկատմամբ ագրեսիան։ Պուտինը նշել է, որ Արևմուտքը ոչնչացնում է ամբողջ պետություններ, որոնք չեն համաձայնում զիջել իրենց ինքնիշխանությունը` հօգուտ իրեն։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 218-րդ օրը

դիտվել է 342 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները