Կադիրովը կոչ է արել միջուկային զենք օգտագործել

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է արել ցածր հզորության միջուկային զենք օգտագործել Կրասնի Լիմանից զորքերի հեռանալուց հետո։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ դաշնակից զորքերը Կրասնի Լիմանից դուրս են բերվել առավել շահավետ գծեր՝ շրջապատման սպառնալիքի պատճառով։

«Ես միշտ ասել եմ՝ բարձրաձայնված ճշմարտությունից լավ բան չկա, թեկուզ դառը, վիրավորական, բայց ճշմարտություն։ Միայն այդպես կարելի է առաջ շարժվել։ Ուստի ես չեմ կարող լռել այն մասին, ինչ տեղի է ունեցել Կրասնի Լիմանում։

Այս հատվածի պաշտպանությունը ղեկավարել է Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը։ Նույն Լապինը, որը Լիսիչանսկի գրավման համար Ռուսաստանի հերոսի աստղ է ստացել, թեեւ դե ֆակտո նա այնտեղ նույնիսկ մոտակայքում չի եղել: Լապինի ենթակայությանն են հանձնել նաեւ Արեւմտյան ռազմական օկրուգի զորքերին։

Գեներալ-գնդապետը ԼԺՀ-ից մոբիլիզացված զինվորներին եւ այլ ստորաբաժանումներ տեղակայել է Լիմանի ուղղության բոլոր սահմաններում, սակայն նրանց չի տրամադրել անհրաժեշտ կապ, փոխգործակցություն եւ զինամթերքի մատակարարում: Դեռեւս երկու շաբաթ առաջ այն, որ մեր մարտիկները կարող են հեշտ թիրախ դառնալ, ինձ անձամբ զեկուցեց «Ախմատ»-ի հատուկ նշանակության ջոկատի գեներալ-մայոր, իմ սիրելի ԵՂԲԱՅՐ Ապտի Ալաուդինովը։ Իր հերթին ես վտանգի մասին տեղեկացրեցի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։ Բայց գեներալը վստահեցրեց ինձ, որ չի կասկածում Լապինի հրամանատարական տաղանդին եւ չի կարծում, որ Կրասնի Լիմանում եւ նրա շրջակայքում հնարավոր է նահանջ լինի։

Մեկ շաբաթ անց Լապինն իր շտաբը տեղափոխում է Ստարոբելսկ՝ իր ենթականերից հարյուր կիլոմետր հեռավորության վրա, իսկ ինքը նստում է Լուգանսկում։ Ինչպե՞ս կարելի է օպերատիվ կերպով կառավարել ստորաբաժանումները՝ գտնվելով նրանցից 150 կմ հեռավորության վրա: Տարրական ռազմական լոգիստիկայի բացակայության պատճառով այսօր մենք թողել ենք մի քանի բնակավայրեր եւ տարածքի մի մեծ հատված։

Ցավալի է ոչ թե այն, որ Լապինը ապիկար է։ Այլ այն, որ նրան վերեւում հովանավորում են գլխավոր շտաբի ղեկավարները։ Եթե ինձ մնար, ես Լապինին կիջեցնեի մինչեւ շարքային, կզրկեի նրան պարգեւներից եւ ավտոմատը ձեռքին կուղարկեի առաջնագիծ՝ ամոթը արյունով լվանալու։

Դոնեցկը դեռ գնդակոծվում է։ Միացված 4 տարածքների բնակիչները ուզում են պաշտպանված լինել։

Ես չգիտեմ, թե ինչ է հաղորդում ՌԴ ՊՆ-ն Գերագույն գլխավոր հրամանատարին, բայց իմ անձնական կարծիքով, պետք է ավելի կտրուկ միջոցներ ձեռնարկել՝ ընդհուպ սահմանամերձ շրջաններում ռազմական դրության հայտարարում եւ ցածր հզորության միջուկային զենքի կիրառում։ Պետք չէ ամեն որոշում ընդունել արեւմտաամերիկյան համայնքին նայելով, այն արդեն շատ բան է ասել ու արել մեր դեմ։

Երեկ շքերթ Իզյումում, այսօր դրոշ Լիմանում, իսկ վաղը ի՞նչ։

Ամեն ինչ լավ կլիներ, եթե այդքան վատ չլիներ»,- գրել է նա իր Telegram-ալիքում։

դիտվել է 254 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները