Օդի ջերմաստիճանը կնվազի
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հայաստանի տարածքում հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները։
«Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-ին կնվազի 1-2 աստիճանով, 3-5-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: