Այցելելու եմ Աջափնյակ վարչական շրջան՝ բնակիչների հետ ծանոթանալու, նրանց կարիքները հասկանալու ու լուծումներ քննարկելու համար. Տիգրան Ավինյան
Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօրվանից սկսած մինչև շաբաթվա վերջ այցելելու եմ Աջափնյակ վարչական շրջան՝ բնակիչների հետ ծանոթանալու, նրանց կարիքները հասկանալու ու լուծումներ քննարկելու համար:
Շաբաթվա ընթացքում կկիսվեմ ձեզ հետ արդյունքներով՝ ամփոփելով շրջայցի ընթացքում հայտնաբերած հիմնական խնդիրները, ինչպես նաև առաջարկվող լուծումները։