Պարզվել է, թե որտեղ է թշնամին հայ զինծառայողներին գնդակահարել. Սահակյան
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հայկական կողմն արդեն պարզել է, որ երեկ սոցցանցերում տարածված տեսանյութը, որում երևում էին հայ ռազմագերիների գնդակահարության կադրեր, կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում՝ «Հովազ 1» բարձունքում: Այս մասին հայտնում է ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Արդեն նույնականացրել ենք գնդակահարված երկու զինծառայողի, որոնք երևում էին նաև ադրբեջանցիների տարածած տեսանյութում՝ իրենց իրերով, տեղանքով, մյուսների մասով արդեն դժվարություն չկա, քանի որ հայտնի է, թե որ դիրքում է եղել: Նույնականացված երկու զինծառայողները պարտադիր ժամկետայիններ են եղել»,-հայտնում է Սիրանուշ Սահակյանը: