Զանգեզուրի կոմբինատը տարեցների միջազգային օրվա կապակցությամբ այցելել է «Արծվաբույն»՝ Սյունիքի մարզի տարեցների սպասարկման կենտրոն
Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է և այդ կապակցությամբ Զանգեզուրի կոմբինատը այցելություն էր կազմակերպել «Արծվաբույն» Սյունիքի մարզի տարեցների սպասարկման կենտրոն:
Որդեգրած սոցիալական պատասխանատվության շրջանակում ընկերությունը շարունակում է պարբերաբար ֆինանսական օժանդակություն հատկացնել կենտրոնին, օրվա կապակցությամբ էլ շահառուների համար անակնկալ նվերներ էր պատրաստել:
Այցը թույլ տվեց ծանոթանալ կենտրոնի պայմաններին, նաև` խնդիրներին, և ականատես լինել, թե ինչպես է կազմակերպվում տարեցների առօրյան, շփվել նրանց հետ։
Դուք միայնակ չեք, պարտավոր ենք և պատրաստ` լինել Ձեր կողքին, հոգալ Ձեր հոգսերը: