«Ոչ մի խաղաղության պայմանագիր սակայն չի փրկի Հայաստանը, եթե Հայաստանում իշխանության մնա Փաշինյանը». Չալաբյան

«Հայերն ու ազերիները կամ նրանց տարաբնույթ նախնիները երբեք բարեկամներ չեն եղել և, մի քանի դար ապրելով նույն տարածաշրջանում, շարունակաբար գտնվել են հակամարտ վիճակում։ Պարբերաբար այդ հակամարտությունները պայթել և վերածվել են մեծ պատերազմների»,- այս արձանագրումն արել է «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ նշելով, թե այն ինչ տեղի է ունեցել վերջին 20 տարիներին, Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո, անցել է բոլոր հնարավոր սահմանները։

Ըստ Չալաբյանի՝ Ալիևը ծնել, սնել և դաստիարակել է մարդակեր բարբարոսների մի ողջ սերունդ, որի նպատակը ոչ միայն հայերին հաղթելն էր, այլ նրանց հոգեպես և ֆիզիկապես նվաստացնելը, սարսափահար անելը և սեփական հայրենիքից անվերադարձ տեղահանելը, դրան են միտված ահաբեկչության այս բոլոր մարդատյաց ակտերը։ Միևնույն ժամանակ, ըստ հասարակական-քաղաքական գործչի՝ մեր երկրում աճել է ծույլ, անողնաշար և անսկզբունք մարդկանց մի շերտ, որը նույնիսկ այս ամենը տեսնելուց հետո, շարունակում է հավատալ, թե թշնամու հետ հնարավոր է խաղաղություն, եթե մենք իրենց պահանջները բավարարենք։

«Սակայն իրենց պահանջը մեր ամբողջական ոչնչացումն է որպես տեսակ, կամ իրենց ենթակայության տակ ստրկական գոյություն քարշ տալը։ Ով հրապուրվում է այդպիսի հեռանկարով, թող շարունակի հավատալ Փաշինյանին և նրա խոստացած ապագային։ Ով սակայն փոքր-ինչ առողջ տրամաբանություն և ինքնապաշտպանության բնազդ ունի և ընդունակ է վերլուծել վերջին 4 տարիներին տեղի ունեցած իրադարձությունների շղթան, պետք է գիտակցի, որ միայն ռազմականացնելով մեր երկիրը և կոշտ հակահարված տալով այս բարբարոս գազաններին հնարավոր կլինի փակել նրանց ախորժակը, և նորից ստիպել մեզ հարգել ու հաշվի նստել մեր մարդկային իրավունքների հետ»,- նշում է հասարակական-քաղաքական գործիչը։

Ըստ Չալաբյանի՝ ոչ մի խաղաղության պայմանագիր սակայն չի փրկի Հայաստանը, եթե Հայաստանում իշխանության մնա Փաշինյանը, իսկ Ադրբեջանում՝ Ալիևը։ Այդ դեպքում Ադրբեջանը, օգտվելով յուրաքանչյուր պատեհ առիթից, կուլ կտա Հայաստանը մաս-մաս, ինչպես արել է մինչև հիմա՝ սկսելով Ջրականից և Հադրութից, այնուհետև Շուշի, Քարվաճառ, Բերձոր, հիմա էլ սպառնալով Ջերմուկին և Վարդենիսին։

«Քանի այս երկու գործընկերները իշխում են, յուրաքանչյուրը իրենց մայրաքաղաքներում, հայ ժողովուրդը չի տեսնելու խաղաղ օր, նրա որդիները շարունակելու են զոհվել թուրքական և իսրայելյան ԱԹՍ-ների հարվածներից, իսկ մեր երկրի տարածքները դիրք առ դիրք, սար առ սար, գյուղ առ գյուղ կրճատվելու են, ինչպես դա եղել է ողջ այս 4 տարիների ընթացքում, մեր բոլորի շփոթահար հայացքի առաջ»,- ցավով նշում է Ավետիք Չալաբյանը՝ հավելելով, որ եթե ցանկանում ենք պահպանել մեր երկիրը, ապրել ազատ, դաստիարակել այստեղ մեր երեխաներին, իրական ապագայի հեռանկար բացել նրանց առաջ, մենք պետք է ազատվենք այս երկու «քաղաքակիրթ» գործընկերներից։

Արամ Պետրոսյան

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները