Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում որոշակի հատվածներ մոտ են պարալիզացված լինելուն․ նախարար

Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանի որոշ հատվածներում որոշակի խնդիրներ են առաջացել գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում, կառավարությունը ուսումնասիրություններ է կատարում՝ հասկանալու, թե ինչ ծրագրեր պետք է ներդրվեն այդ համայնքներում տնտեսական կյանքը վերաակտիվացնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանի տնտեսությունը որքան վնաս է կրել՝ նկատի ունենալով, որ վնասվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ և այլն:

«Եթե խոսենք ընդհանուր թվերի մասին, ապա ընդհանուր առևտրաշրջանառությունը սեպտեմբեր ամսին նույնիսկ ավելի է աճել, քան նախորդ ամիսներին էր աճել: Այս պահին մեր ունեցած տվյալներն ասում են այն մասին, որ մեծ հավանականությամբ մենք սեպտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում չենք ունենա, կլինի մոտ 19-20 տոկոսի մակարդակում»,-ասաց Քերոբյանը՝ հավելելով, որ հստակ ցուցանիշները կհրապարակվեն միայն հոկտեմբերի 25-ին:

Սակայն, նախարարն ընդգծեց՝ դա չի նշանակում, թե խնդիրներ չկան:

«Թե Գեղարքունիքի, թե Սյունիքի, և թե Վայոց ձորի մարզերում որոշակի հատվածներ մոտ են պարալիզացված լինելուն: Ես այցելել եմ թե Վարդենիս, Սոթք, թե Ջերմուկ և այլ վայրեր, որպեսզի հասկանանք, թե ինչ ծրագրեր պետք է ներդնենք հիմա, որ կարողանանք վերաակտիվացնել տնտեսական կյանքը: Հիմա ուսումնասիրություններն ընթանում են: Այնուամենայնիվ, մեզ համար ակնհայտ է, որ, եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, ապա խնդիրը բավական բարդանում է»,-ասաց Քերոբյանը:

Տնտեսական վնասը, թեև ամբողջությամբ չի հաշվարկվել, սակայն նախարարը նշեց, որ մի քանի հազար հեկտար հողատարածք չի մշակվի, Ջերմուկում զբոսաշրջային կյանքը կանգնել է․ «Բայց ոչ մի բնակավայր չենք կորցրել, և, կարելի է ասել, որ լուրջ մեծ, զգալի աշխատող բիզնես չի կորել: Նույնիսկ Սոթքի հանքավայրը, որը գտնվում է այդ տարածքում, աշխատում է»:

Անդրադառնալով հստակեցնող հարցին՝ այսպիսով ադրբեջանական ագրեսիայի արդյունքում խնդիրներ են առաջացել զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներո՞ւմ, նա դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ դրանց չափն ընդհանուրի մեջ չնչին է:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Փոխոխություններ՝ առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման համակարգում «Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ» Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» 3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Ամենաընթերցվածները