Մոսկվան արձագանքեց

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման արևմտյան մոտեցումներն այնքան էլ հավասարակշռված չեն թվում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրին առնչվող արևմտյան մոտեցումներին, ապա, մեր կարծիքով, դրանք այնքան էլ հավասարակշռված չեն թվում, և, անկեղծ ասած, չեմ էլ ուզում խոսել որոշ արևմտյան միջնորդների դերի մասին, քանի որ նրանց անհնար է անվանել խաղաղության միջնորդներ»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան՝ առանց հստակեցնելու Մոսկվային չգոհացնող մոտեցումների էությունը։

Մինչդեռ, ինչպես շարունակել է դիվանագետը, Մոսկվայի մոտեցումը շատ հստակ է։

«Մենք հասկանում ենք, որ աշխարհաքաղաքականությունը ենթադրում է նաև խաղի, մանևրելու տարր, բայց մենք դեմ ենք աշխարհաքաղաքական ինտրիգներին, որոնք հանգեցնում են իրավիճակի վտանգավոր խաթարման», — ընդգծել է Զախարովան՝ շարունակելով․ — «Մենք պատրաստ ենք աջակցել այն ջանքերին, որոնք տանում են դեպի շոշափելի դրական արդյունքների՝ իրավիճակի կայունացման, և դրա համար ենք մենք միջնորդական դեր կատարում։ Ամեն ինչ արել ենք եռակողմ համաձայնագրերի մշակման և կնքման համար և, որ ամենակարևորն է, միտված ենք դրանց իրականացմանը»։

Զախարովան նաև հավելել է, որ Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել սեփական առաջարկները։

«Մենք համալիր աջակցություն ենք ցուցաբերում Ռուսաստանի երկու մերձավոր պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը, որոնք մեր դաշնակիցներն են, ներառյալ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Մեր համապարփակ առաջարկները փոխանցվել են Բաքվին և Երևանին»,- ասել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչն՝ առանց հավելյալ մանրամասներ հայտնելու

դիտվել է 1702 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները