Ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 7-8-ը, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Հոկտեմբերի 9-ի գիշերն առանձին շրջաներում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-9-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 7-8-ին, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի առավոտյան ժամերին և ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում` մինչև 15-18 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում հոկտեմբերի 7–ի գիշերը եղել է 14-16 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +27…+29 աստիճան։