Ինչ է առաջարկում Ալիևը
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն առաջարկում է Բաքվի, Երեւանի եւ Թբիլիսիի մասնակցությամբ եռակողմ հարթակ ստեղծել՝ Հարավային Կովկասում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար։
Նախաձեռնության մասին նա հայտարարել է Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում, գրում է «Նովոստի-Գրուզիան»։
Ալիեւը նշել է նման հարթակի ստեղծման կարեւորությունը։ Նրա խոսքով՝ այդ հարթակում կարող են քննարկվել նաեւ էներգետիկայի, կապի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Նա նաեւ վստահեցրել է, որ աջակցում է Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին։