Լքել երկիրը. Ֆրանսիայի ԱԳՆ-ի հրատապ կոչը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել Իրանում գտնվող իր քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել երկիրը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Իրանում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին առաջարկվում է հնարավորինս շուտ լքել երկիրը՝ հաշվի առնելով կամայական ձերբակալությունների վտանգը»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում։
Նախարարության տվյալներով՝ Իրանում գտնվող ֆրանսիացիները կանգնած են ձերբակալությունների ու անարդար դատավարությունների վտանգի առաջ։