Ալիևը մեզ պատմական մի հարցաթերթիկ է տվել և դրա համար հատկացրել 2 ամիս ժամանակ

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Դեմքի լուրջ արտահայտությամբ ընտրում ենք ԿԸՀ նոր նախագահ ու քննարկում նրա «մասնագիտական որակները»։

Այն ընտրությունը, որի առաջ կանգնած ենք մենք, ոչ մի կապ չունի ԿԸՀ-ի հետ։ Մենք հա´մ ընտրողն ենք լինելու, հա´մ ընտրվողը, հա´մ հաշվողը։ Մեր ընտրությունը շատ պարզ է.

Ընտրությունը սկսված է։ Դրա մասին ազդարարել է Իլհամ Ալիևը և, ըստ էության, նա է մեր միակ ԿԸՀ-ն։ Մեր ազգային քվեաթերթիկի վրա մի քանի պարզ հարց է գրած։

Մենք ուզո՞ւմ ենք ունենալ պետություն, թե՞ ոչ։
Մենք պետությա՞ն հասարակություն ենք, թե՞ անարժանապատիվ քոչվորներ։

Իշխանությունն ասում է՝ ՀՀ-ն այլևս չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Մինչև ձեր գալը ՀՀ-ն շատ լավ էլ կարողանում էր։ Բայց ասում է, ու շարունակում են մնալ իշխանության։ Ու մենք սա հանդուրժում ենք։

3 միլիոն մարդու ճակատագիր, ներկա ու գալիք սերունդների ճակատագիրը որոշում է մեկ հոգի. մենք սա նորմա՞լ ենք համարում։ Այս իրավիճակից մենք չե՞նք սարսափում։ Մենք բանական հասարակությո՞ւն ենք, թե՞ անարժանապատիվ քոչվորներ։

Մայր բուհի թալիբան ռեկտորը հեռացնում է պատերազմի կամավոր մասնակից ու անարդացիորեն բանտում գտնվող ուսանողին։ Ու համալսարանի հարյուրավոր դասախոսներ, հազարավոր ուսանողները չեն գնում նրա ընդունարան ու չեն բացատրում մարդու և անասունի տարբերությունը։
Մենք արժանի՞ ենք ունենալ ԵՊՀ, Մայր բուհ, պրոֆեսորա-դասախոսական կազմ, ուսանողություն և այլն:

Երկու տարվա մեջ չի լուծվել օդը փակելու հարցը, ու թուրքը անարգել, երբ ուզում՝ ԱԹՍ-ով խփում է մեր դիրքերին։ Ու հասարակությունը չի ընդվզում։

Ամբողջ ազգով քննարկում ենք Պրահայի կադրերը, իսկ գլխավոր հերոսը հարկ չի համարում 5 րոպե մտնի եթեր՝ բացատրություն տա։ Ու երևի իր տեսանկյունից ճիշտ է անում. պահանջող չկա, ընդվզող չկա, ամեն ինչի հետ համակերպվում են։

Մենք ունե՞նք ընդդիմություն, ձևավորված ֆորմատներ, թե՞ դա միայն անհամ հայտարարությունների ֆաբրիկա է։ Իրադարձությունները սրընթաց զարգանում են, ընդդիմադիր համակարգերից որևէ կազմակերպված աշխատանք ու կազմակերպված հակազդում չկա։ Հասարակության հետ որևէ բաց ու հրատապ խոսակցության ջանք չկա։
Ամսի 5-ի ԱԺ-ում Նիկոլի՝ շատ վտանգավոր ելույթից հետո երկու ժամ անց պետք է լիներ ընդդիմության լայն ֆորմատով հավաք, ուղիղ եթերով պետք է պատասխանվեր նրա բոլոր ռիսկային ձևակերպումներին, ժողովրդին պետք է ներկայացվեր այլընտրանքը։ Ոչ մի բան չի արվել։

Ունե՞նք կենսունակ ընդդիմություն. անկեղծ պետք է պատասխանել հարցին։

Իշխանությունն ասում է՝ ՀՀ-ն այլևս չի կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը, իսկ ՀՀ-ն կարողանու՞մ է պաշտպանել Հայաստանը։

Մեկ հոգին երկիրը տանում է անդունդ, ու դրա մասին ինքն էլ բաց ասում է, ժողովուրդը չի հասկանում իրականությունը։ Ընդդիմությունը և վերնախավերը, որ պետք է բացատրեին ամիսների հեռանկարով լինել-չլինելու ռիսկը և կազմակերպեին դա թույլ չտալու գործը, իրենք էլ կարծես թե չեն հասկանում իրավիճակը, կամ գուցե «հավես չունեն»։ Իսկ հասարակությունը բորենու անտարբերությամբ կարծում է, թե Արցախը հոշոտելուց հետո թշնամին կհանդարտվի, իրենց չեն հասնի։ Էն էլ ոնց են հասնելու։

Մեր խնդիրը երբեք այսքան պարզ չի եղել։ Կարողանալ պետության գաղափարի շուրջ կոնսոլիդացնել ժողովրդի ակտիվ ուժերին՝ 100-200 հազար։
Ալիևը մեզ պատմական մի հարցաթերթիկ է տվել և դրա համար հատկացրել 2 ամիս ժամանակ. «Դուք կա՞ք, թե՞ դուք մի մեծ սուտ եք»։

Հիմա´ է ամենաբաց, ազատ, արդար, թափանցիկ ընտրության պահը։ Անհատապես բոլորս այս ընտրությունը պետք է անենք։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

դիտվել է 125 անգամ
Լրահոս
«Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ» Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» 3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ
Ամենաընթերցվածները