Երիտասարդի դին հայտնաբերվեց
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հոկտեմբերի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմանում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Լվովյան փողոցի 25 հասցեի մոտ գտնվող ձորակում դի կա, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 34-ամյա Աշոտ Հ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Փրկարարներն ու քաղաքացիները մեծ դժվարությամբ դին դուրս են բերել նշված վայրից և մոտեցրել դիատարին։ Ըստ աղբյուրի՝ մահացածը երեկվանից որոնվում էր։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։