Ստամբուլում զոհեր կան
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ստամբուլի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Տեղեկությունը Twitter–ի իր էջում հայտնել է քաղաքապետ Ալի Երլիկայան։
«Ցավոք, բնական գազի պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել», – գրել է նա` հավելելով, որ որոնողական աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք, որ Ստամբուլի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել հոկտեմբերի 9-ի երեկոյան։
Պայթյունից հետո հրդեհ է բռնկել։ Դեպքի վայր են մեկնել բազմաթիվ ոստիկաններ, հրշեջներ և բժշկական բրիգադներ։