Կառավարության նոր որոշումը

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

ՀՀ կառավարության բյուջետային ուղերձի համաձայն՝ 2023 թվականի բյուջետավորման քաղաքականությունը իրականացվել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի առաջնահերթություններով: Այս մասին ասված է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հոդվածում:

Հոդվածում, մասնավորապես, գրված է.

«Սա պարզունակ սուտ է և հատկապես վտանգավոր է Արցախին վերաբերելի մասով։

Ստորև ներկայացնեմ օրվա իշխանական խմբակի հերթական սուտը բացահայտող առարկայական որոշ փաստեր։

2023 թվականի բյուջետային ուղերձով և ՀՀ պետական բյուջեի նախագծով ՀՀ կառավարության արտաքին քաղաքականության ոլորտում Արցախին վերաբերող նպատակը սահմանափակվում է հետևյալով՝ ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, միջազգային հարաբերություններում ՀՀ շահերի և իրավունքների ներկայացումը:

Արդեն ոչ մի խոսք՝ Արցախի ինքնիշխանության, շահերի և իրավունքների, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին։

2021 թվականի հունիսի ԱԺ արտահերթ ընտրություններին չարիքի այս իշխանությունը նախաընտրական ծրագրով տառացի խոստանում էր. «Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա։ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։»։

2021 թվականի օգոստոսին ԱԺ կողմից հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում էլ փաստացի ամրագրված է հետևյալը․ «Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը ՀՀ կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: ՀՀ-ն շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, իսկ Արցախի անվտանգությունը կշարունակի ապահովել Արցախի Պաշտպանության բանակը:»։

Օրվա իշխանական խմբակի այս կեղծ խոստումներից զատ՝ անընդունելի փաստ է նաև Արցախի Հանրապետությանը հաջորդ տարի տրամադրվող բյուջետային աջակցության աննախադեպ և էական կրճատումը։

«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված է Արցախի Հանրապետությանը բյուջետային վարկի տրամադրում՝ մինչև 2027 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով, տարեկան 0,01 տոկոսով։

Մասնավորապես, 2023 թվականին Արցախի Հանրապետությանն աջակցելու նպատակով տրամադրվելու է 144 միլիարդ դրամ վարկ՝ այս տարվա սպասվողի համեմատ 20 միլիարդ դրամով կամ 14 տոկոսով պակաս չափով։

Արցախին տրամադրվող աջակցության էական կրճատման տեսանկյունից բնութագրական է ՀՀ պաշտպանության նախարարության գծով 2023 թվականի համար նախատեսված պետական ծախսերի էական աճը։ Մասնավորապես, նախատեսված է 505,8 մլրդ դրամ, որը 2022 թվականի ճշտված բյուջեի համեմատ ավել է 132 մլրդ դրամով կամ 35 տոկոսով: Ընդ որում, 44-օրյա պատերազմից հետո այս ցուցանիշի տարեկան միջին աճը եղել է չնչին։

Ակնհայտ է սակայն, որ ՀՀ պաշտպանության նպատակով պետական ֆինանսավորման այս աճն իրականում չի հասնելու իր նպատակին՝ նկատի ունենալով այս և նախորդ տարիների թերակատարումները, օրվա իշխանության անսահման ապաշնորհությունը և պոպուլիստական էությունը։

Ի դեպ, նախատեսված 505,8 մլրդ դրամից ընթացիկ ծախսերը կազմում են 221 մլրդ դրամ կամ ընդհանուրի 44 տոկոսը։ Մնացած՝ 285 միլիարդ դրամի կամ 56 տոկոսի նպատակային օգտագործման իրական ռիսկերը շատ բարձր են, ասենք օրինակ՝ «փող ունենք, բայց մեզ զենք չեն վաճառում» և հայտնի այլ զավեշտալի հիմնավորումներով։

Պաշտպանության նպատակով նախատեսված և «խնայված» գումարներով էլ իրնց կպարգևատրեն և գերշահույթներ ստանալու ակնկալիքով՝ իրենց նեղ շրջապատի գործարարներին կտրամադրեն պետական պատվերներ և ավելի շատ ասֆալտ «կփռեն»»։

դիտվել է 339 անգամ
Լրահոս
Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասին ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահին «Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. Փեզեշքիան Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի Անկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. Պեսկով Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա էր շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ Թրամփը հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել Իրան ամերիկյան զորքեր ուղարկելու վերաբերյալ ԻՀՊԿ-ն հայտարարել է «Իրական խոստում 4» գործողության 31-րդ փուլի մասին Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի. Խարազի
Ամենաընթերցվածները