Վարկով արևային կայան տեղադրելու համար կարող է սուբսիդավորվել ընդհուպ ամբողջ տոկոսադրույքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարությունը որոշել է սուբսիդավորել վարկատեսակները, որոնք նախատեսված կլինեն արևային կայան տեղադրելու համար: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց «SolarՕn» ընկերության մարքետինգի ղեկավար Հայկ Հայրապետյանը՝ հավելելով, որ այսպիսով բիզնեսի համար նախատեսված արևային կայանների փոփոխություններից հետո որոշվել է ակտիվություն մտցնել տնային տնտեսությունների, անհատների համար նախատեսված արևային կայանների հայկական շուկայում: Դրա համար կառավարությունը սուբսիդավորում է վերոնշյալ վարկատեսակը, որը նախատեսված է էներգախնայող վերանորոգում իրականացնելու համար:

Հայրապետյանը նաև մանրամասնեց, որ 14 տոկոսանոց վարկը սուբսիդավորվում է հետևյալ կերպ. «Երևանում փաստացի տոկոսադրույքը կկազմի 5 տոկոս, այսինքն՝ 9 տոկոսը սուբսիդավորվում է, այլ քաղաքներում՝ 3, գյուղական բնակավայրերում՝ 2, բարձրլեռնային ու սահմանամերձ համայնքներում՝ 0 տոկոս: Այսինքն՝ այս դեպքում տոկոսադրույքը ամբողջությամբ է սուբսիդավորվում»: Ստացվում է, որ մարդիկ կարող են տարեկան 0-5 տոկոս փաստացի տոկոսադրույքով վարկ ստանալ արևային կայան տեղադրելու համար:

Մեր ունեցած տեղեկություններով, այս վարկատեսակն արդեն իսկ բավականին մեծ աշխուժություն է մտցրել շուկայում, հատկապես սովորական բնակիչների համար, ովքեր ցանկանում են ունենալ այլընտրանքային էներգիա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները