Հոլանդացի գիտնականները ստեղծել են տանդեմային արևային բջիջներ 30,1% արդյունավետությամբ

Overclockers.ru–ն գրում է, որ հոլանդացի գիտնականների թիմը կարողացել է զգալիորեն բարձրացնել արևային մարտկոցների արդյունավետությունը անցնելով 30 տոկոսանոց նշաձողը։ Կազմակերպության մամուլի հաղորդագրության համաձայն «այդս ձեռքբերումը կնպաստի արևային էներգիայի տարածմանը ամբողջ աշխարհում և կնվազեցնի կախվածությունը հանածո վառելիքից»։

Չնայած աշխարհի շատ կառավարություններ աջակցում են արևային էներգիայի զարգացմանը փորձելով նվազեցնել CO2–ի արտանետումները, նման տեխնոլոգիայի ընդունումը սահմանափակվում է էներգիայի փոխակերպման արդյունավետությամբ: Հասանելի առևտրային  արևային վահանակների մեծ մասը փոխակերպման արդյունավետությունը կազմում է ոչ ավելի, քան 22 տոկոս: Մեծացնելով այդս ցուցանիշը հնարավոր է նույն տարածքում արտադրել ավելի շատ էներգիա՝ մեկ միավորի համար ավելի ցածր գնով, միաժամանակ ավելացնելով դրա հասանելիությունը և նվազեցնելով վերջնական արժեքը սպառողների համար: Արևային էներգիայի արդյունավետությունը առնվազն 30 տոկոսի հասցնելու համար հոլանդացի ինժեներները մշակել են պերովսկիտից և սիլիցիումից պատրաստված տանդեմային սարք։ Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս ավելի արդյունավետ օգտագործել արեգակնային սպեկտրը։ Դա պայմանավորված է նրանով, որ սարքն օգտագործում է սիլիցիումի և պերովսկիտի ՖՎ մոդուլների «ճիշտ» համադրությունը: Թեև առաջիններն ավելի լավ են աշխատում տեսանելի և ինֆրակարմիր ճառագայթման հետ, պերովսկիտներն ավելի արդյունավետ են ուլտրամանուշակագույն և տեսանելի տիրույթներում, մինչդեռ թափանցիկ են մնում ինֆրակարմիր լույսի համար:

Փորձագետներին հաջողվել է բարձրացնել 3x3 քմմ մակերեսով կիսաթափանցիկ պերովսկիտային տարրի արդյունավետությունը մինչև 19,7 տոկոս, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Դրա տակ տեղադրվել է 20X 20 քառակուսի մմ լայնությամբ սիլիկոնե արևային մարտկոց։ Տանդեմային սարքը հագեցած էր խիստ թափանցիկ հետևի կոնտակտով, որը թույլ էր տալիս ինֆրակարմիր  լույսի մինչև 93 տոկոսը թափանցել սարքի հատակը: Օպտիմիզացնելով սիլիցիումի բջիջի տարբեր բնութագրերը դրա արդյունավետությունն աճել է մինչև 10,4 տոկոս: Պերովսկիտի վահանակի հետ համակցվելիս էներգիայի փոխակերպման ընդհանուր արդյունավետությունը կազմել է 30,1%, ինչը մինչ օրս լավագույն արդյունքն է:

Ներկայում ինժեներները պլանավորում են զարգացնել գործընթացը և այն հասցնել կոմերցիոն շահագործման: Նախագծի հեղինակների մշակած սարքը հավաստագրվել է Իտալիայում ETSI-ի կողմից, իսկ արդյունքները ներկայացվել են Միլանում կայացած Ֆոտովոլտային էներգիայի փոխակերպման 8-րդ համաշխարհային համաժողովում (WCPEC-8):

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը.

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները