Հայաստանը պատրաստ չէր մտնել ռեգիոնալ պատերազմի մեջ․ Հրաչյա Արզումանյան

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին,  մեկնարկեց «Արարատյան Ալյանս»  մտքի կենտրոնի համաժողով-քննարկումները, որոնք  միտված են Հայաստանի և Արցախի զարգացման ազգային օրակարգի ձևավորմանը։ 

«Հոկտեմբեր ամսվա 3-9 մենք եղանք Արցախում և ունեցանք Արցախին նվիրված համաժողով Արցախի պետհամալսարանում, ԱԺ նախագահի հետ, ով ներկայացրեց Արցախի հանրապետության դիրքորոշումը։ Հանդիպեցինք Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի, ինչպես նաև Արցախի նախագահի և ԱԺ բոլոր խմբակցությունների հետ։ Այդ ամբողջ տեղեկատվությունն այսօրվա դրությամբ մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի, որպես փորձագետներ առաջին հերթին , որ անկողմնակալ  մեր հայրենիքի երկու հատվածների համար՝ Արցախի և Հայաստանի համար ի վիճակի լինենք խորքային վերլուծություն կատարենք, ինչը կարծում եմ որոշում  կայացնողների համար կարող է պահանջված լինել»,- այս մասին այսօրվա քննարման բացմանն ասաց տնտեսագետ պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։ Նա հիշեցրեց, որ «Արարատյան Ալյանս»  ինստիտուտը հիմնադրվել է մեկ տարի առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի կողմից։ 

«Մենք պատրաստ էինք մտնել լոկալ պատերազմի մեջ մտնել Ադրբեջանի հետ, բայց Հայաստանը պատրաստ չէր մտներ ռեգիոնալ պատերազմի մեջ։  Ես էլ էի մտածում, որ Հայաստանը պետք է 25 տարվա ընթացքում պետք է գտնի ուժեղ համախոհ և ուժեղ դաշնակիցներ և պետք է նրանց հետ հիմնի իր սեփական անվտանգային համակարգը։ Եվ ինձ համար հարց էր առաջանում, եթե Հայաստանը մնում է մենակ և իրական դաշնակից չունի, արդյոք այդ փոքր պետությունը ստիպված է դիմակայել ռազմական և անվտանգային  այս աշխարհաքաղաքային ուժային կենտրոններին։ Հայաստանը բավականին հեշտ 2020 թվականին կջարդեր և կոռուպցիային, և բանակով , բայց արդյոք Հայաստանը կարող էր դիմակայել Թուրքիային»,- այս մասին այսօրվա քննարկմանն ասաց Ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանը։

Բանախոսը նշեց, երբ կարողանում ես անվտանգային խնդիրներին միացնես ողջ ժողովուրդին խնդիրը դառնում է լուծելի։ «Պատերազմը 21-րդ դարում դարձել է ընդհանուր և ողջ ազգն է մտնում այդ աշխատանքների մեջ և դու ստիպված ես խոսել համապարփակ  անվտանգության պաշտպանության համակարգի մասին»,- հավելեց Արզումանյանը։ 

Нет описания.Нет описания.
Нет описания.
 
դիտվել է 2 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները