Հայահավաքը՝ պետության վերականգնման գրավական. Ավետիք Չալաբյանի տեսլականը

Հայաստանում ստեղծված իրավիճակը հաղթահարելու, պատերազմում կրած պարտությունից հետո երկիրը վերականգնելու առանցքային գործիքներից մեկը ներգաղթը պետք է լինԻ։ Գործող վարչախումբը թեև տարփողում է նման ծրագրերի մասին, իրականում անում է քայլեր, որոնք կամ տրամաբանությունից զուրկ են, կամ էլ միտումնավոր վիժեցնում են կարևորագույն այդ գործընթացը։

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը դեռ ամիսներ առաջ նշել էր, թե հարկավոր է սփյուռքից ներգաղթ կազմակերպել Հայաստան և, հատկապես, Արցախ։ «Եթե նույնիսկ սփյուռքի հայության մեջ այդպիսի նվիրյալները մի քանի տոկոս են կազմում, մեր նպատակը պետք է դառնա այդ նվիրյալների ներուժը կենտրոնացնել հայրենիքում, քանի որ դա է այսօր վտանգված, և նրա պաշտպանությունն է հայության կենտրոնական խնդիրը»,- նշել էր Չալաբյանը։

Ըստ հասարակական-քաղաքական գործչի, հայկական պետությունը բազմաթիվ անելիքներ ունի այստեղ, սկսած ներգաղթողների համար կոնկրետ արտոնություններից, վերջացրած՝ նոր բնակավայրերի կառուցմամբ, քանի որ ապագա ներգաղթը չպետք է տեղի ունենա Երևանի շարունակական ուռճացման հաշվին, այն պետք է նաև միջոց դառնա Հայաստանի մարզերը ամրացնելու համար, որոշ դեպքերում նաև ներգաղթողների համար նոր, ի սկզբանե կյանքի գրավիչ պայմաններ ապահովող, միաժամանակ ռազմավարական խնդիրներ լուծող բնակավայրերի կառուցմամբ։ Չալաբյանի կարծիքով, հայահավաքի համատեքստում առանձին պետք է անդրադառնալ դեպի Արցախ ներգաղթին։

«Ի տարբերություն ներկայիս Հայաստանի Հանրապետության, որի բնակչությունը զգալի չափով ձևավորվել է ներգաղթի բազմաթիվ ալիքների միջոցով, Արցախի բնակչությունը բնիկ է, և այն երբեք ներգաղթի մեծ ալիքներ չի տեսել։ Սակայն Արցախը ևս այսօր կարիք ունի մարդկանց, որոնք կզարգացնեն Արցախի տնտեսությունը նոր պայմաններում, կզինվորագրվեն նրա զինված ուժերին, նոր կրթական կարողություններ կստեղծեն նրա բնակչության համար։ Ենթադրելով, որ Հայաստանի ապագա իշխանությունը ոչ միայն չի իջեցնելու, այլ նոր հետևողականորեն բարձրացնելու է Արցախի կարգավիճակի նշաձողը, այն նաև Արցախի իշխանությունների հետ համաձայնեցված քաղաքականություն պետք է իրականացնի՝ խրախուսելու ստեղծարար և մարտունակ տարրի ներգաղթ Արցախ՝ տեղում մեր ընդհանրական կարողությունները ընդարձակելու և Արցախի սուբյեկտայնությունը շարունակաբար բարձրացնելու նպատակով»,- արձանագրել էր Ավետիք Չալաբյանը։

Իսկ մենք նշենք, որ Չալաբյանի այս ողջամիտ և հայրենանվեր առաջարկը կարելի է կյանքի կոչել միայն հայրենասեր և գիտակից իշխանություն ունենալու դեպքում։

Լինա Արամյան

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները