Գուցե դրսից թվա, թե Վրաստանը Հայաստանի հանդեպ վատ է վարվել, բայց պետք է հասկանանք՝ ամեն պետություն ունի իր ազգային շահերը․ Ջոնի Մելիքյան

«Մենք պետք է հասկանանք , որ այսօր բավականին բարդ տարածաշրջանային գործընթացներ են տեղի ունենում և նախկինում եղած կապերը, դաշինքները փոփոխվում և լուրջ հարցի տակ են դրվում, բայց այս ամենը չի նշանակում գնալ կտրուկ քայլերի, պետք է սառն ուղեղով շատ լուրջ վերլուծությամբ մոտենալ այս հարցերին։ Ոգևորվել պետք է մեր զինվորներին, ով այսօր բարդ պայմաններում կանգնած է սահմանին և այն մեր քաղաքացիներից, ովքեր ապրում են սահմանապահ գյուղերում »,- այս մասին այսօր կայացած «Արարատյան Ալյանս»  մտքի կենտրոնի համաժողով-քննարկմանն ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:

Ըստ վրացագետի, 2020 թվականից հետո Վրաստանը բավականին լուրջ հետևում է այս գործընթացներին, մարտահրավերները շատ են։ 

« Գուցե դրսից թվա, թե Վրաստանը Հայաստանի հանդեպ վատ է վարվել, բայց այստեղ մենք պետք է հասկանանք, որ ամեն մի պետություն ունի իր ազգային շահերը և շատ կարևոր է, որ բոլոր պետություններն իրենց ազգային շահերից ելնելով իրենց քաղաքականությունը կառուցեն։ Այսօր, ֆիքսելով Վրաստանի դիրքորոշումը, մենք հետևյալ մոտեցումներն ունենք, ունենալով ավելի քան կես միլիոն հայ և ադրբեջանցի քաղաքացի, իրենց համար շատ կարևոր էր բալանսը պահել։ Այս առումով Վրաստանի իրավապահ մարմինները շատ լավ աշխատեցին։ Վերջին 20-30 տարիների ընթացքում վրաց-ադրբեջանական սահմանի նետրալ գոտու հաշվին ադրբեջանցիները բոլոր լավ դիրքերն արդեն իրնցով են արել և նոր հենակետեր ունեն, որը բավականին լուրջ վնաս է տալու Վրաստանի հանրապետությանը։ Վրաստանի այսօրվա իշխանություները հասկանում են, ռիսկերը գնահատում են և փորձում են ինչ-որ ձևով մանյովրել , բայց իրենք ձգտում են դեպի ՆԱՏՕ  և ՆԱՏՕ-ի իրենց լուրջ լոբիստներից մեկը թուրք էր և Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Թուրքիան փորձում է ինչ-որ չափով նվազեցնել ռիսկերը , բայց, եթե այս ագրեսիվ դրսևորումները և քաղաքականությունը Ադրբեջանի  մեր նկատմամբ չստանա այն պատասխանը , որը պետք է լիներ  միջազգային հանրությունից, ապա Վրաստանը  հասկանում է, որ իրենք ևս կարող են նույն զոհը դառնալ այս ամենում»,- հավելեց Մելիքյանը։ 

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 20-ին,  մեկնարկեց «Արարատյան Ալյանս»  մտքի կենտրոնի համաժողով-քննարկումները, որոնք  միտված են Հայաստանի և Արցախի զարգացման ազգային օրակարգի ձևավորմանը։ 

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները