Մեկ երկրի տնտեսական զարգացումը ֆիզիկական սահմանափակումներ չունի, ճիշտ այնպես, ինչպես ֆիզիկական սահմանափակումներ չունի մարդու մտավոր կարողությունը․ Կարեն Ճշմարիտյան

«Եթե հանկարծ Հայաստանը հրաժարվում է Արցախի  ինքնորոշման իրավունքի և պետական աջակցության կամ դրա ճանաչումից , ապա շատ հնարավոր է , որ Հայաստանը հետագայում կդասվի որպես  ագրեսոր երկիր իր բոլոր հետևանքներով։ Մենք դեռևս հույս ունենք, որ մեր հասարակությունը կհասկանա օրհասական վտանգը և ինչ-որ պահի այս հարցն իր լուծումը կստանա»,- այսօրվա կայացած «Արարատյան Ալյանս» նորաստեղծ ինստիտուտի  համաժողովի ժամանակ այս մասին ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը։ 

Նախկին նախարարի կարծիքով որոշակի ժամանակահատվածում կամ որոշակի պայմաններում բարձր տնտեսական ցուցանիշներ գրանցած տնտեսության օրինակները բազմաթիվ են, բայց նրանք բոլորը  յուրահատուկ են։ 

« Պետք է ձևավորել այն ազգային գաղափարական առանցքը, որի շուրջ հնարավոր կլինի Սփյուռքի հետ միասին հյուսել հետագա զարգացման շուրջ ճկուն քաղաքական և  անվտանգային համակարգ, համաշխարհային գործնական հարուստ փորձի վրա հիմնված ու տնտեսական առաջընթացին մեր ազգային մոդելն ու դրանից ածանցված ոլորտային քաղաքականությունը։ Ամենայն հավանականությամբ վերջինս է այն ելակետը կամ մեկնակետը, որից սկսելը հնարավոր կդարձնի հասկանալու և պատասխանելու որոշ հարցերի։ Ժամանակակից աշխարհում տնտեսական արդյունքի մեջ մարդկային մտավոր կարողությունների  արգասիքի չափաբաժնի առաջանցիկ և կայուն աճը վերացնում է ազգային տնտեսությունների զարգացման բոլոր ֆիզիկական սահմանափակումները։ Հետևաբար առանձին վերցրած մեկ երկրի տնտեսական զարգացումը ֆիզիկական սահմանափակումներ չունի, ճիշտ այնպես, ինչպես ֆիզիկական սահմանափակումներ չունի մարդու մտավոր կարողությունը»,- հավելեց Կարեն Ճշմարիտյանը։ 

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 20-ին,  մեկնարկեց «Արարատյան Ալյանս»  մտքի կենտրոնի համաժողով-քննարկումները, որոնք  միտված են Հայաստանի և Արցախի զարգացման ազգային օրակարգի ձևավորմանը։ 

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները