Ռուսաստանի նկատմամբ ցանկացած սխալ վերաբերմունք Հայաստանի համար կունենա առավել քան ճակատագրական հետևանքներ․ Արթուր Հովհաննիսյան

«Ռուսաստանի նկատմամբ ցանկացած սխալ վերաբերմունք Հայաստանի համար կունենա առավել քան ճակատագրական հետևանքներ։  Սա խնդրում եմ , որպես ակսիոմա ֆիքսել և կարմիր գծերը չհատել։ Առաջարկվեց գաղափար, թե մեր ժողովուրդը կարող է համախմբվել և այնպիսի ուժ ներկայացնել , որ կարող է դիմակայել նաև Թուրքիային, սա ես գնահատում եմ մեղմ ասած ուտոպիստական, առնվազն մոլորություն»,- այս մասին ասաց վերլուծաբան  Արթուր Հովհաննիսյանը։ 

Նա նշեց, որ նման միտք ասողը պատկերացում չունի Թուրքիայի ռազմական ներուժի և ընդհանրապես Թուրքիայի ներուժի մասին։ Սխալ է նաև այն, որ ներկա իշխանության պայմաններում հնարավոր է ժողովրդի համախմբում։ « Տարբեր գաղափարներ առաջ քաշվեցին , որոնք իրականությունից դուրս էին, քանի որ քննարկվում էին գաղափարներ, որոնք միջնաժամկետ, հեռաժամմկետ պլանների հետ են կապված, բայց չպետք է մոռանալ՝ ուրբաթը կարող է շաբաթից շուտ գալ։ Ես օբյեկտիվ ինֆորմացիա ունեմ սահմանից, որ սահմաններում խայտառակ վիճակ է, դրա համար եթե ժողովրդի ուժերին ենք ապավինում ,այս մոբիլիզացիան արվի մենք մեր միջոցներով փորձենք ինչ-որ նախաձեռնություններ, որոնք հնարավոր կլինի իրականացնել»,- հավելեց Հովհաննիսյանը։ 

 

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 20-ին,  մեկնարկեց «Արարատյան Ալյանս»  մտքի կենտրոնի համաժողով-քննարկումները, որոնք  միտված են Հայաստանի և Արցախի զարգացման ազգային օրակարգի ձևավորմանը։ 

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները