Կարեն Գիլոյանն ընդունել է Պարալիմպիկ կոմիտեի հավաքական թիմին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հավաքական թիմին՝ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի գլխավորությամբ:

Թիմը մասնակցել է Սոչիում կայացած Պարալիմպականների ամառային խաղերին, որի այս տարվա նշանաբանն էր՝ «Մենք միասին ենք. սպորտ 2022»: Խաղերին մասնակցել է 12 երկրի 1200 մարզիկ. Հայաստանի հավաքական թիմը բաղկացած էր 9 մարզիկից և 4 կազմակերպիչից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է մարզիկներին և կարևորել նրանց մասնակցությունը տարբեր մրցույթներում:

«Շատ լավ է, որ սկսում եք հաջողություններ ունենալ: Եկեք միասնաբար ավելի սրտացավ, բաց ու ազնիվ աշխատենք ավելի լավ արդյունքներ արձանագրելու համար: Մեզ համար պարալիմպիկ սպորտը շատ կարևոր է»,- ասել է նախարարի տեղակալը և հավելել՝ մշակման փուլում է ադապտիվ սպորտի կենտրոն բացելու Կառավարության որոշման նախագիծը:

Խաղերում ընդգրկված մարզաձևերը 9-ն էին՝ թեթև աթլետիկա, լող, սեղանի թենիս, նետաձգություն, պարաթաեքվոնդո, սայլակներով սուսերամարտ, ֆուտբոլ, շաշկի և շախմատ: Հայկական թիմը մասնակցում էր 4 մարզաձևում՝ լող, պարաթաեքվոնդո, սեղանի թենիս և թեթև աթլետիկա (սայլակավազք): Հայաստանի հավաքական թիմի մարզիկները վաստակել են 6 մեդալ:

Սմբատ Կարապետյանը սայլակավազք մարզաձևում նվաճել է 2 արծաթե, իսկ Արման Սարգսյանը՝ 2 բրոնզե մեդալներ: Տիգրան Պետրոսյանը և Նաիրա Աղաբեկյանն արժանացել են բրոնզե մեդալների՝ համապատասխանաբար սեղանի թենիսի զուգախաղեր և թաեքվոնդո մարզաձևերում:

Այս սպորտային միջոցառման շրջանակում տեղի են ունեցել նաև հանդիպումներ մի շարք երկրների պարալիմպիկ կոմիտեների նախագահների միջև, որոնց մասնակցել են նաև ՌԴ նախագահի խորհրդական Օլեգ Լևիտինը, ՌԴ սպորտի նախարար Իգոր Մատիցինը և ՌԴ պարալիմպիկ կոմիտեի նախագահ Պավել Ռոժկովը:

Քննարկվել են համագործակցության հեռանկարները: Հայկական թիմի մասնակցությունն ապահովվել է Պարալիմպիկ կոմիտեի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աջակցությամբ:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Թրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic» Ես ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»
Ամենաընթերցվածները