Սրանք վախեցնողների թագավորություն են. դիտմամբ վախի մթնոլորտ են ստեղծում. վախով իշխանություն պահելը հեշտ է. Արա Աբրահամյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ռուսաստանի հայերի միության» նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն է:

Նա, մասնավորապես, ասել է.

Հայաստանում չկա միմյանց նկատմամբ 100 տոկոս վստահություն, չկան բարոյական նորմաներ, կարող են միմյանց ինչ ասես ասել, վիրավորել, հայհոյել: Չկա էլիտա, չկա ինտելիգենցիա:

Երբ Ադրբեջանի, Թուրքիայի նախագահները մեզ վրա մատ են թափ տալիս, սրանք լռում են:

Այսօր, ցավոք, հերոսներ են դառնում արժեք չունեցող մարդիկ:

Հայաստանը դաշնակցի հետ հարաբերությունները չպետք է փչացնի, ժողովուրդը դաշնակցին հայհոյում է. դա իշխանության բացթողումն է:

Եթե Ռուսաստանը զենք չի տալիս ժամանակին, ուրեմն պետք է ալտերնատիվ տարբերակ ստեղծել:

Եվրոպայի, ԱՄՆ-ի, Անգլիայի շահը համընկել է Հայաստանի շահի հետ՝ Ռուսաստանի դեմ դուրս գալու առումով:

Եթե ինձ հարցնեն՝ արդյոք լա՞վ են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, ես կպատասխանեմ՝ թղթի վրա ամեն ինչ լավ է, իրականում՝ ոչ:

Այսօր Ռուսաստանի հայերի զգալի մասի աչքերը բացվել են, հասկանում են, որ Փաշինյանը սուտ խոստումներ է տալիս, որ երկիրը կործանում է:

Ուզո՞ւմ եք ՀԱՊԿ-ից դուրս գալ՝ այդ դեպքում թղթի վրա գրեք, թե ինչպե՞ս եք ապահովում երկրի անվտանգությունը, ովքե՞ր են պահելու սահմանները. պետք է գրեն բոլոր խնդիրները և կոնկրետ, թղթի վրա ներկայացնեն դրանք լուծելու երաշխիքները: Իսկ եթե դրանք չկան, ուրեմն դա մեր դեմ է, ուրեմն մենք ինքներս մեր դեմ ենք քայլեր անում:

Պետության ղեկավարը վախ չպետք է ունենա, վախկոտ մարդը ղեկավար չի կարող լինի և չպետք է լինի: Իսկ Փաշինյանը գիտի, որ ինքը վախկոտ է:

Այսօր իշխանություններին ավելի շատ պաշտպանում են Ադրբեջանն ու Թուրքիան, քան հայ ժողովուրդն ու Ռուսաստանը:

Հիմա ո՞վ է մեղավոր, մեր ընտրած կառավարությունն է. երկրում պատերազմից հետո վախի մթնոլորտ է ստեղծվել: Այս մարդիկ վախեցնողների թագավորություն են, վախի միջոցով իշխանություն պահելը հեշտ է: Մարդկանց վախ, տագնապ ներշնչելով՝ փորձում են իշխանություն պահել ու իրենց հարցերն առաջ տանել:

Իմ ինադու թող ժողովրդի վիճակը լավացնեն, երկրի անվտանգությունն ապահովեն, գերիներին վերադարձնեն, երկիրը զարգացնեն, ոչ թե իմ դեմ քայլեր ձեռնարկեն:

Այս իշխանությունները եղածը քանդում են ու ոչինչ չեն ստեղծում

Այս իշխանություններն ուզում են, որ սփյուռքն իրենց ծառայի, որ ես իրենց լսեմ, բայց իրենց ասածը կործանում է պետությունը:

Սրանք սփյուռքը բաժանեցին, վերջնականապես ոչնչացրեցին, արժեզրկեցին… Ինչպես այստեղ՝ Հայաստանում, այնպես էլ սփյուռքում մարդկանց տրամադրել են միմյանց դեմ:

Այն, ինչ մինչև հիմա Փաշինյանը ստորագրել է՝ անթույլատրելի թղթեր են, ինքը դիտավորյալ ժողովրդին  գցում է տագնապի մեջ, վախի մթնոլորտ է առաջացնում, պատերազմով վախեցնում է:  Չկա մի ազգ, որ չուզի խաղաղություն, բայց ի՞նչ գնով: Այս է հարցը:

Էս պայմաններով նոր պատերազմ է ստեղծում Ալիևը, ես դրա մասին հենց Ալիևին եմ ասել իմ հայտարարություններով:

Ճանապարհը հետևյալն է՝ ժողովուրդը պետք է դուրս գա փողոց ու պահանջի Փաշինյանի հրաժարականը, ժողովրդին պետք է ծրագիր ներկայացնել, և ինքը պետք է ընտրի առաջնորդ:

Պոլի փետ էլ որ դնեին՝ Հայաստանի սահմաններն էս վիճակում չէին լինի:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները