«ԱՄՆ-ում իմ տան հասցեն անձամբ եմ հայտնել ՀՀ պատկան մարմիններին». Վիգեն Սարգսյանը՝ ԱՄՆ-ում տուն ձեռք բերելու մասին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը «լքել է Հայաստանն ու մի քանի միլիոն դոլարով առանձնատուն գնել ԱՄՆ-ում»:

1in.am կայքի սեփականատեր, քաղաքական գործիչ Արման Բաբաջանյանն էլ տեղեկանք է հրապարակել, որը, ըստ նրա, հաստատում է, որ Վիգեն Սարգսյանն այս տարվա մայիսին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում ձեռք է բերել առանձնատուն 2,050,000,00 դոլարով:
«Վիգեն Սարգսյանն ու նրա կինը Լուսինե Գալաջյանը միասին արդեն բնակվում են նոր 48 Amherst Road, Belmont, Massachussetts 02478 հասցեում գտնվող առանձնատանը»,- գրել է Բաբաջանյանը:

ՀՀ գլխավոր դատախազությունից InfoPort.am-ին հայտնել են, որ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Արման Բաբաջանյանի կողմից հրապարակված տեղեկանքը:

168.am-ը կապ է հաստատել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հետ և պարզաբանում խնդրել ԱՄՆ-ում մի քանի միլիոն դոլարով առանձնատուն գնելու առնչությամբ:

«Տեսել եմ այդ հրապարակումը: ԱՄՆ-ում մեծ դժվարություն չի կազմում գտնել ցանկացած անձի գույքի մասին տեղեկատվություն, ինչպես նաև անշարժ գույքի առքուվաճառքի մասին տվյալներ: Այդ տեղեկատվական դաշտն ամբողջությամբ բաց է և թափանցիկ: Հատկապես, որ ես չեմ թաքցրել իմ գործարքն այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց անվան տակ: Կարծում եմ՝ Արման Բաբաջանյանն ու այսօրվա աղմուկը տարածողներից շատերը լսելով չէ, որ գիտեն ԱՄՆ-ում գույք ունենալու և այդ տեղեկատվության հասանելիության մանրամասնությունները: Եթե ոչ, ապա կարող եմ օգնել գտնելու բազմաթիվ անշարժ գույքերի սեփականատերերի մանրամասն տվյալներ: Ավելին, ԱՄՆ-ում իմ տան հասցեն անձամբ եմ հայտնել Հայաստանի պատկան մարմիններին` անհրաժեշտության դեպքում ինձ հետ կապ հաստատելու հնարավորություն տալու համար: Այսինքն, որևէ «բացահայտում» այստեղ ի սկզբանե լինել չի կարող:

Գրեթե 5 տարի չհանդիսանալով հանրային ծառայող, աշխատում եմ ԱՄՆ-ում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում, ունեմ կայուն եկամուտ: Երեք տարի վարձով բնակվելուց հետո, կնոջս հետ կայացրեցինք ծանր որոշում` վաճառելու 2013 թվականին, այսինքն, իմ` պաշտպանության նախարար լինելուց երեք տարի առաջ ձեռք բերած մեր բնակարանը Երևանում և մեր բնակության համար այստեղ տուն ձեռք բերել:

Ինձ շատ զարմացրեց նաև տեղեկատվության այն ավելի ինտրիգային հատվածը, որով ակնարկ էր արվում ինչ-որ գումար Հայաստանից զարտուղի, ինչ-որ մեկի միջոցով դուրս բերելու խնդրին: Դա բացարձակ անհեթեթություն է: Մեր բնակարանի վաճառքի գումարը փոխանցվել է գնորդի բանկային հաշվից իմ բանկային հաշիվ` իմ անունով»,- նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները