«Որպեսզի կարողանան ռուսներից ազատվել, պետք է Արցախն էլ հանձնեն». Չալաբյան

Պնդումը, որ Արցախը տանք Ադրբեջանին և հանգիստ ապրենք, բացարձակ աբսուրդային է: Այս մասին օրերս հեռուստաընկերություններից մեկի եթերում նշել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

 Նրա կարծիքով,  եթե ինչ-որ բան տալիս եք, դրանով ճանապարհ եք բացում մնացածն աստիճանաբար հանձնելու համար: «Այսինքն` պնդումը, որ Արցախը տանք Ադրբեջանին և հանգիստ ապրենք, բացարձակ աբսուրդային է: Բանավոր համաձայնությամբ Փաշինյանը հանձնեց Քաշաթաղում մեր դիրքերը, խոսում ենք Գորիս-Կապան ճանապարհի մասին, բայց իրականում մոտ 200 քկմ տարածք է հանձնվել, այդ տարածքները հանձնվեցին հետևյալ հիմնավորմամբ` խուսափեցինք Սյունիքում նոր պատերազմից: Բայց իրականում չխուսափեցինք: Պատերազմը եկել է Սյունիք, որտեղ մոտ 140 քկմ տարածք արդեն օկուպացված է թշնամու կողմից: Ամենամեծ կտորը Ջերմուկի հատվածում է, բայց կան կտորներ Սիսիան-Իշխանասարի, Ներքին Հանդի, Սև լճի հատվածներում և այլն: Գեղարքունիքում ևս կան օկուպացված տարածքներ: Ինչ-որ բան հանձնելով իրականում թուլանում ենք»,-ասում է Չալաբյանը:

Ի դեպ, սա ներկայացվում է որպես փոխզիջում: Հասարակական-քաղաքական գործիչը հակադարձում է այս թեզին` իսկ ի՞նչ է այս ընթացքում զիջել Ադրբեջանը: «Կա նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որով Ադրբեջանը մեզ ոչինչ չի զիջել, այլ ուղղակի ռուսներին թույլ է տվել, որ գան իր տարածք: Այդ համաձայնագրով իրականացրել ենք բազմաթիվ միակողմանի զիջումներ` հայկական զինված ուժերը դուրս ենք բերել Աղդամի, Քարվաճառի, Բերձորի և այլ տարածքներից: 4000 քկմ արյունով նվաճված տարածք գրչի մեկ հարվածով զիջվել է: Ի՞նչ ենք ստացել դրա դիմաց: Ադրբեջանական զորքերը ՀՀ սահմանին են և դրա սահմանից ներս: Եթե մինչև 44-օրյա պատերազմը և նոյեմբերի 9-ի չաբաստիկ հայտարարությունն ամենուրեք գերակշռող բարձունքների վրա էինք, ապա հիմա այդտեղ արդեն թշնամին է: Փոխզիջումը կեղծ է, մեր ամեն զիջումից հետո Ադրբեջանը նոր բան է պահանջում»,-նշում է նա:

Ըստ Չալաբյանի, խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակն ունի մի քանի խորքային թերություն, ի դեպ, ռուսականը՝ նույնպես: Նախ՝ Արցախի հարցը բացարձակ անորոշ է մնում, կարելի է ենթադրել, որ ՀՀ-ն, հրաժարվելով Արցախից, ենթադրում է, որ նրանով կզբաղվի ՌԴ-ն: «Բայց Արևմուտքի նպատակն այն է, որ ՌԴ-ն Արցախի տարածքից դուրս գա: Արցախում առկա բավականին փոքրաթիվ հայկական զորախումբը չի կարողանալու լիարժեք պաշտպանել Արցախը, այդ պայմաններում բնակչությունը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ մնա և վերջին մարտը տա մասսայական զոհերով: Պատրա՞ստ ենք Արցախը կորցնել առհավետ, ինչպես կորցրել ենք Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը: Պատրա՞ստ ենք, որ մեր 120 հազար հայրենակիցներ անտուն դառնան, տանջանքների ենթարկվեն և այլն: Արևմտյան տարբերակը որևէ հստակ մեխանիզմ չի առաջարկում»,-հավելում է նա:

Հարց է բարձրացնում` իսկ որո՞նք են երաշխիքները, որ այդ պայմանագիրը պահպանվելու է: Օրինակ` Արևմուտքը պատրա՞ստ է կանգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Ասում են` թող ռուսները Հայաստանից և Արցախից հեռանան, Արևմուտքը մեր խնդիրները կլուծի: Ինչպե՞ս է լուծելու: Հունաստանը այդ պայմանական Արևմուտքի անդամ է, Թուրքիան անընդհատ սադրանքներ է իրականացնում Էգեյան ծովի կղզիներում: Արևմուտքը թող գնա, Հունաստանին պաշտպանի: Այս իրավիճակում ի՞նչ հույսով ենք արևմտյան պայմանագրին հավատում»,-նշում է քաղաքական գործիչը:

Նրա խոսքով` ՀՀ իշխանությունների նպատակը եղել է մեր երկիրը Ռուսաստանի ազդեցությունից հանելը և արևմտյան ազդեցությանը ենթարկելը: «Այդ վեկտորի մեջ է տեղավորվում նաև Արցախի հանձնումը: Որպեսզի կարողանան ռուսներից ազատվել, պետք է Արցախն էլ հանձնեն և կարևոր չէ, թե ինչ է տեղի ունենալու արցախցիների հետ: Այդ աստիճան ցինիկ, լկտի գաղափարներ են այս իշխանության գլխում: Ոչ թե պետք է ընտրենք Արևմուտքի և ՌԴ-ի միջև, այլ առաջին հերթին հետամուտ լինենք մեր շահերին: Անցյալում նման քաղաքականություն կար մեր արտաքին հարաբերություններում և այն ավելի շահեկան էր մեզ համար: Հիմա, իհարկե, դա անելն ավելի բարդ կլինի, քանի որ ՌԴ-ի և Արևմուտքի միջև հարաբերությունները գերլարված են: Ինչո՞ւ չփորձենք երկու կողմի հետ նորմալ հարաբերություններ ունենալ, ոչ թե առնետի պես վազվզենք այս ու այն կողմ և անընդհատ հարված ստանանք: Պատճառն այն է, որ այս իշխանությունները թույլ են, մտովի տկար, չեն կարողանում սեփական շահը ձևակերպել, երկրի զարգացման հստակ ռազմավարություն ունենալ: Այս մարդիկ չեն կարողանում որևէ լուրջ գործ կատարել, չեն կարողանում սկսել ու վերջացնել որևէ մեծ ծրագիր: Անընդհատ մեղավորներ են փնտրում` նախկիններին, Ռուսաստանին, Զատուլինին, Ավ. Չալաբյանին: Երբ ցույց կտան, թե ինչպես Ջերմուկում կամ Վարդենիսում դիրքերը հետ բերեցին, մենք էլ կասենք` կներեք, ձեզ սխալ էինք քննադատում: Բայց դուք ձախորդ իշխանություն եք, անընդհատ կորցնում եք և փորձում մեղավոր գտնել»,-ասում է Չալաբյանը:  

Բոլորիս ուշադրության կենտրոնում մեր երկրի անվտանգությունն է, և, իհարկե, դրա գլխավոր բաղադրիչը` բանակը: Իշխանություններն այն բարեփոխելուն ուղղված տարաբնույթ ծրագրեր են կյանքի կոչում: «Մինչև 2020 թ.-ի պատերազմը ունեինք պաշտպանական դոկտրին, որի հիմքում հետևյալն էր` ՀՀ-ն և Արցախը միասնական պաշտպանական տարածքն են և երկու հանրապետությունների զինված ուժերն իրականացնում են այդ տարածքի միասնական պաշտպանություն: Պատերազմից հետո Արցախ-Հայաստան միասնական պաշտպանական համակարգը քանդվել է: Արցախն առանձին անկլավ է, որի անվտանգությունն ապահովում են մասամբ ռուս խաղաղապահները, մասամբ պաշտպանության բանակը: Արցախը հանձնելու պատճառով սահմանագիծը, որն ունենք Ադրբեջանի հետ, առնվազն երկու անգամ երկարել է: Դա պաշտպանելու համար արմատապես ռազմական ուրիշ դոկտրին է պետք: Այս իշխանությունները նոր դոկտրին չեն ընդունել: Եթե չունեք նոր դոկտրին, բարդ է ասել` ինչպես են զինված ուժերը բարեփոխում: Պետք է լինի դոկտրին, որը կասի` մեզ պետք է այս տիպի զինված ուժեր, որը կկարողանա հստակ մարտական խնդիրներ լուծել, կունենա հստակ կարողություններ, կոնկրետ տիպի պաշտպանական և հարձակվողական միջոցներ: Դոկտրինի շրջանակում պետք է որոշվի, թե մեզ ինչ է պետք: Չեմ զարմանում, որ նման աշխատանք չի արվել, պաշտպանության նախարարությունում չկա կարողությունն այդ անելու, չկա այդպիսի նախարար և այլն: Իրական բարեփոխման որևէ գործողություն չեմ տեսնում: Նշեմ, սակայն, որ օրինակ` «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը ճիշտ ուղղությամբ ձեռնարկվող քայլ է: Ժամկետային զինծառողները 6 ամիս անց կարող են 5 տարով պայմանագիր կնքել և անցնել պայմանագրային զինծառայության: Կողմ եմ եղել, որ ժամկետային մեր լավագույն ծառայողները դառնան պայմանագրային զինծառայող: Սա ճիշտ ուղղությամբ գործողություն է»,-ասում է հասարակական-քաղաքական գործիչը:  

  Ի՞նչ անել մի իրավիճակում, երբ իշխանությունն իր քայլերով ցույց է տալիս, որ չի պատրաստվում հեռանալ: «Ունենք իշխանություն, որը մեծ հաշվով ձախողել է իր գործունեությունը և Հայաստանի համար ստեղծել խորը ճգնաժամ: Որպեսզի հեռանան, պետք է լինի հստակ ձևակերպված քաղաքական այլընտրանք: Այս պահի դրությամբ այն դեռ չի ձևավորվել, իմ կարծիքով` ԱԺ-ի ընդդիմությունը բնակչության զգալի մասի կողմից չի դիտարկվում որպես այլընտրանք: Ընդդիմությունն ասոցացվում է նախորդ իշխանությունների հետ, իսկ մարդիկ չեն ցանկանում նրանց վերադարձը: Անհրաժեշտ է նոր ընդդիմության ձևավորում: Որպեսզի նոր ընդդիմություն առաջանա, այն պետք է ունենա ռեսուրսային բազա: Հայաստանի պես երկրում այն հիմնականում իշխանության ձեռքում է: Այս իշխանությունը խանգարում է նոր ընդդիմության ձևավորմանը, դրա վառ օրինակն ամռանն իմ կալանավորումն էր: Հասարակությունը պետք է պատրաստ լինի սեփական ռեսուրսով և անձով մասնակցել պրոցեսին, նա չպետք է սպասի, թե երբ է երկնքից նոր ընդդիմություն իջնելու: Հասարակությունն այդ խնդիրը պետք է իր ձեռքը վերցնի: Ինքս այդ գործընթացին մասնակցում եմ, փորձում եմ կազմակերպել նոր ընդդիմության որոշակի կառույցներ: Պետք է մեր ներքին վախերը հաղթահարենք, պատասխանատվություն վերցնենք մեզ վրա, սկսենք համագործակցել ու լուծել խնդիրները»,-եզրափակում է Ավետիք Չալաբյանը:

Լինա Արամյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Հաղթում ենք այս պայքարում, Իրանի հետ համաձայնագիրը կկնքվի 2 շաբաթվա ընթացքում․ Թրամփ Ռուբլին թանկացել է Ռուսաստանը կարող է ընդլայնել Հայաստանից ձկան մատակարարման սահմանափակումները ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար Մենք չենք լքել ո՛չ մարտադաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը․ Իրանի նախագահ Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ–ի Խիմիկ գյուղի նկատմամբ. ՌԴ ՊՆ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը և վերացրել բոլոր բացառությունները «Ռեալ Մադրիդ»-ը պահանջել է, որ ՈՒԵՖԱ-ն «Բարսելոնային» 23 տիտղոսից զրկի Փոխոխություններ՝ առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման համակարգում «Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ» Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» 3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ
Ամենաընթերցվածները