Կրակոցներ Սյունիքում
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հոկտեմբերի 30-ին ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ երկու երիտասարդների վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել:
Տեղեկությունների ստուգման ընթացքում հիվանդանոցից է հաղորդում ստացվել. հրազենային վիրավորումով բուժօգնության էր տեղափոխվել 29-ամյա երիտասարդ:
Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 17.30-ի սահմաններում Գորիս քաղաքի Նոր զանգեր տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Խնձորեսկ գյուղի 25-ամյա բնակիչը որսորդական հրացանից կրակել և մարմնական վնասվածքներ է պատճառել 29-ամյա գորիսցուն:
Բացատրական աշխատանքի արդյունքում 25-ամյա երիտասարդը ներկայացել է Գորիսի բաժին և ներկայացրել իր անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրացանը:
Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:
Դեպքի վայրից հայտնաբերվել են 7,62 մմ տրամաչափի հինգ պարկուճ և արնանման հետքեր: