Մի քանի օրից Վաշինգտոնում կլինի իմ, Բայրամովի եւ Բլինքենի հանդիպումը. Արարատ Միրզոյան
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ԱՄՆ-ում կհանդիպեն:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, թե մի քանի օրից մեկնում է Վաշինգտոն:
«Այնտեղ կլինի իմ ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ու ԱՄՆ պետաքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Սա ինտենսիվ գործընթաց է եւ վկայում է այն մասին, որ միջազգային հանրության կողմից կա ուշադրություն», - ասաց նա: