Ներկա եմ գտնվելու հանրահավաքին` անսալով Արցախի մեր եղբայրների և քույրերի կոչին. Չալաբյան

Այսօր Երևանում հանրահավաք է ի պաշտպանություն Արցախի, և անսալով Արցախի մեր եղբայրների և քույրերի կոչին, ես ներկա եմ գտնվելու այդ հանրահավաքին, և իմ մեկ ձայնն եմ միացնելու բազմաթիվ ձայներին՝ ի պաշտպանություն մեր Արցախի, և ընդդեմ նրան հանձնելու պիղծ դավադրությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

«Մեկ շաբաթ առաջ մենք Արցախում էինք, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը պատրաստվում էր Միասնության հանրահավաքին, և Արցախում ամենուր զգացվում էր պայքարի նոր փուլի վճռական շունչը: Արցախում ապրող մարդիկ գիտակցում էին, որ այլևս ստիպված են լինելու հույսը դնել իրենք իրենց վրա, որ դա ուժերի գերլարում է պահանջելու, բայց և միաժամանակ լիահույս էին, որ եթե նույնիսկ Հայաստանի այսօրվա իշխանությունը երես թեքի իրենցից, արժանապատիվ հայ մարդիկ Հայաստանից և ողջ աշխարհից կկանգնեն իրենց թիկունքին, և միասնական ուժերով կպաշտպանեն հայոց Արցախը: 
Այսօր Երևանում հանրահավաք է ի պաշտպանություն Արցախի, և անսալով Արցախի մեր եղբայրների և քույրերի կոչին, ես ներկա եմ գտնվելու այդ հանրահավաքին, և իմ մեկ ձայնն եմ միացնելու բազմաթիվ ձայներին՝ ի պաշտպանություն մեր Արցախի, և ընդդեմ նրան հանձնելու պիղծ դավադրությանը: Հուսով եմ նաև, որ իմ բազմաթիվ ընկերներ ու համախոհներ, նույն սրտի կանչով, այսօր դուրս կգան փողոց, և իրենց վճռական ձայնը կարտահայտեն՝ ի պաշտպանություն ազատ Արցախի և ինքնիշխան Հայաստանի:

Դրանով հանդերձ, ես համարում եմ, որ Արցախի ազատության և Հայաստանի ինքնիշխանության համար պայքարի նոր փուլը այլևս չի կարող սահմանափակվել հանրահավաքներով և երթերով: Մեր դեմ կանգնած է վճռական և դաժան թշնամի, որը նպատակ է դրել ոչ միայն ոչնչացնել Արցախը, այլև ծնկի բերել և ի վերջո վերացնել Հայաստանը՝ որպես հայության ազգային պետություն: Այս թշնամու և նրա մարդատյաց նկրտումների դեմ պայքարը պետք է լինի բազմաթիվ ճակատներով, ամեն օր և ամեն ժամ, և մեզնից յուրաքանչյուրն անելիք ունի այստեղ: 
Կլինի դա Արցախի բնակավայրերի ամրապնդումը, նոր սպառազինությունների մշակումը, մեր զինված ուժերին նյութա-տեխնիկական աջակցությունը, մարտական պատրաստության կուրսերի անցումը և անդամագրումը աշխարհազորին՝ յուրաքանչյուրս պետք է առնվազն մեկ հավելյալ խնդիր վերցնի իր վրա՝ պաշտպանելու երկիրը նոր ռազմական վտանգից: 
Կլինի դա ողջ աշխարհով մեկ հանրային կարծիքի վրա ազդեցությունը, յուրաքանչյուրի բնակության երկրում իշխանության հետ հետևողական աշխատանքը, այդ երկրներում թշնամական ազդեցությանը կոշտ դիմակայումը և նախաձեռնությունների ձախողումը, նոր դաշնակիցներ և գործընկերներ ձեռքբերումը՝ յուրաքանչյուրս առնվազն մի հավելյալ խնդիր պետք է վերցնի իր վրա՝ բազմապատկելու Հայաստանի միջազգային աջակցությունը և թուլացնելու մեր թշնամիներին: 

Կլինի դա Հայաստանի ներսում կոշտ հակազդեցությունը ցանկացած կապտուլացիոն փաստաթղթին, որը կփորձի Արցախը հանձնել Ադրբեջանին կամ էլ Հայաստանի որևէ ինքնիշխան տարածք զիջել նրան, կլինի դա անընդհատ հիշեցումը գործող վարչակարգին, որ նա Արցախի հանձման որևէ մանդատ չի ստացել հայ ժողովրդից, և կամ այդ վարչակարգին իրական, կենսունակ այլընտրանքի ձևավորումը, յուրաքանչյուրս առնվազն մեկ հավելյալ խնդիր պետք է վերցնի իր վրա՝ կանխելու թուլամորթների ձեռամբ մեր երկրի կապիտուլացիան, և նոր շանս տալու բոլորիս ոտքի կանգնելու և առաջ գնալու:

Մեր բեռը ծանր է լինելու, քանի որ յուրաքանչյուրս ստիպված է լինելու կրել ոչ միայն իր և իր ընտանիքի, այլև ողջ պետության հոգսը: Սակայն եթե մենք չկարողանանք պահպանել և առաջ տանել մեր պետությունը, կկորցնենք ամեն ինչ: Ուստի դուրս գալով այսօր հրապարակ, ես հանձնառություն եմ վերցնում առաջիկա տարիներին և տասնամյակներին իմ վրա անտրունջ կրել նաև մեր պետության հոգսը, այնքան ժամանակ, մինչև նրա ինքնիշխանությանն այլևս վտանգ չսպառնա, իսկ Արցախը վերամիավորվի Հայաստանին, և մենք մեր երեխաներին միասնական, հզոր և երջանիկ հայրենիք ժառանգենք: Նույնը ձեզնից եմ խնդրում»:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները