Ookla® ընկերությունը Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» Speedtest ® մրցանակներ

Ինտերնետի թեստավորման ու վերլուծության համաշխարհային առաջատար Ookla ընկերությունը Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները՝ հիմնվելով Ookla®-ի կողմից 2022 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում Speedtest Intelligence® տվյալների վերլուծության վրա։

Ookla® -ն հավաքագրել և վերլուծել է ավելի քան 750 հազար օգտատերերի կողմից իրականացված թեստավորման արդյունքները, որոնք թե՛ ֆիքսված, և թե՛ շարժական ինտերնետից օգտվողները կատարել են Հայաստանի Հանրապետության տարածքով մեկ՝ Speedtest-ի գործարկմամբ։

«Ookla-ի կողմից ներկայացվող Speedtest Awards մրցանակը վերապահված է շնորհել բացառապես այն ցանցային օպերատորների էլիտար պատվիրակությանը, որը շուկայում ապահովել է ինտերնետի բացառիկ կատարողականության ու ծածկույթ։ Հաճուքով ենք հանձնում թե՛ «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանցը» և թե՛ «Հայաստանում ամենաարագ շարժական ցանցը» մրցանակները Ucom-ին։ Այս ճանաչումը 2022 թվականի առաջին ու երկրորդ եռամսյակների ընթացքում նրանց բացառիկ կատարողականի վկայությունն է, որը հիմնված է հաճախորդների կողմից Speedtest-ի միջոցով իրականացված թեստավորման արդյունքների մանրակրկիտ վերլուծության վրա, որն արել է Ookla-ն», - ասել է Ookla®-ի վաճառքի տնօրեն Թոմ Օպաչիկը:

«Վերջին 2 տարիների ընթացքում մենք եռապատկել ենք ֆիքսված լայնաշերտ ինտերնետի արագությունները 30 հազար առկա բաժանորդների համար։ 2022 թվականի երկրորդ եռամսյակի դրությամբ Ucom-ը հասել է ֆիքսված լայնաշերտ կապի մասով բոլոր ժամանակների ամենաբարձր եկամտին և շուկայում ֆիքսված բաժանորդների ամենամեծ մասնաբաժնին։ Միևնույն ժամանակ մեզ հաջողվել է ապահովել ֆիքսված շուկայի մասնաբաժնի ամենաարագ աճը 3 ամենամեծ մրցակիցների համեմատությամբ։ Ավելին, մեր ֆիքսված լայնաշերտ կապի բաժանորդների գրեթե կեսն արդեն իսկ օգտվում է Unity փաթեթներից, որոնք ներառում են անսահմանափակ շարժական ինտերնետը, 210+ ալիքներ և ամենաարագ տան ինտերնետը, որն այժմ տրամադրվում է նորագույն սերնդի Wi-Fi 6 տեխնոլոգիայով աշխատող սարքերի միջոցով: Ինչ վերաբերում է շարժական կապի բիզնեսին, ապա 2021 թվականի երկրորդ կիսամյակում շարժական կապի ծառայության Level Up առաջարկի մեկնարկից ի վեր Ucom-ին միացել են շարժական կապի ռեկորդային թվով բաժանորդներ և ներկայումս Ucom-ի ձայնային ծառայության բաժանորդների գրեթե կեսն օգտվում է այդ սակագնային պլանի առավելություններից: Ի դեպ, 2022 թվականի հունվարից մինչև նոյեմբերի 1-ն այլ օպերատորներից «Յուքոմ» են տեղափոխվել ռեկորդային թվով շարժական կապի բաժանորդներ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տեղափոխված բաժանորդների թիվն աճել է 2,7 անգամ», - մանրամասնել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը, - «Շնորհակալ եմ Ucom-ի ամբողջ թիմին, 1500 աշխատակիցներից յուրաքանչյուրին՝ մալուխ անցկացնողներից ու ցանցը նախագծողներից մինչև զանգերի սպասարկման կենտրոնի մասնագետ Յուքոմի հաճախորդների դրական փորձառությունն ապահովելու համար։ Այս երկու մրցանակները մեր համատեղ աշխատանքի լավագույն գնահատականն են ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։»

Ookla-ի մեթոդաբանությունը բացառում է իր հաշվարկներում կրկնվող փորձերի կամ արդյունքները շեղող այլ մեթոդների ներառումը՝ ապահովելով ստացված տվյալների անկողմնակալությունը և ճշգրտությունը:

Աշխարհագրական առումով Speedtest-ը հաշվարկում է միայն այն ցանցերի տվյալները, որոնց ծառայությունները հասանելի են զգալի թվով հաճախորդների: Այսպիսով, եթե որևէ ընկերություն լավագույն ցուցանիշներն ունի տվյալ երկրի որևէ քաղաքում, իսկ ողջ երկրի տարածքով բարձր որակի ծառայություններ չի մատուցում, ապա ըստ Speedtest-ի՝ չի կարող համարվել երկրի ամենաարագ ցանցի մատակարարը: Տվյալ աշխարհագրական տարածքի արդյունքների վերլուծության մեջ ներառվելու համար ֆիքսված ցանցի մատակարարը պարտավոր է համապատասխանել նվազագույն պահանջներին: Դրանցից կարևորագույնն այն է, որ այդ երկրի ողջ տարածքում աշխատող եզակի սարքերի որոշակի քանակ պետք է վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր չափի ինտերնետի արագությունը:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Միսը կարող է անսպասելի դեր խաղալ մարդկանց երկարակեցության հարցում. հետազոտություն Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիան չի թույլատրի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. Օրբան Արմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների «Եթե իմ կյանքում չլիներ «Ֆուլ Հաուս»-ը, չգիտեմ՝ հիմա կզբաղվեի իմ սիրած գործով, թե՝ ոչ». Գոռ Հակոբյան Պուտինը, որը սկսել է այս պատերшզմը, ոչ միայն դեռևս ազատության մեջ է, այլ նաև շարունակում է պայքшրել իր սառեցված փողերի համար. Զելենսկի ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն «Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. հաղթանակներ, անհաջողություններ և մեծ անակնկալներ Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ամենաընթերցվածները