Թշնամուց խոցված զինվորի մասին

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Ես չէի արձագանքի, եթե իմանայի, որ սա եզակի մտածողություն է։ Եթե իմանայի, որ այդպես մեկը կամ մի քանիսն են մտածում։ Բայց երիցս նզովյալ լինեն նրանք, ովքեր թշնամու կողմից խոցված զինվորի ծայրահեղ ծանր լինելը համարում են վիճակագրություն ու գրում են, որ ի՞նչ անենք, նախկինում էլ է եղել։ Նախկինացավով տառապող ու նախկինի ցավի տակ մնացածներին հիշեցնեմ, որ զինվորի նախկին ու ներկա չկա, հայրենիքի նախկին ու ներկա չկա։ Եթե ձեր ամեն ինչը համեմատելու եք նախկինների հետ, էլ դուք ո՞վ եք, ինչացու՞ եք, ու՞մ դռան շունն եք․․․

Այսօր առավոտյան լսեցինք, որ ժամը 10:30-ի սահմաններում,  հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել շարքային զինծառայող, նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Մի գրառում եմ կարդում, որ տարբեր կայքերում նույնանուն բովանդակությամբ արձագանքում է, այսինքն  այն քարոզչական, հանրային կարծիք ձևավորելու առումով է արվում։ Մտածում էի, որ չգրեմ անունը, բայց կարծում եմ, որ նմաններին թաքցնելով մենք կորցնում ենք մեր ազգային արժեքները ու մեր մեջ գաղտնի սնուցում ենք այն, ինչ ցավ է դառնում ազգի համար։

Խաժակ Աղաբեկյան

30 տարիներ միշտ եղել են (շաբաթական 2 անգամ) նման ահազանգեր (տեղեկատվություններ), Էսօր գոնե,, լսում ենք 2-3 շաբաթը մեկ անգամ։ 

Գո՞հ ես այսօր, ինչպես գոհ են քեզ նման էլի մարդ կոչվողները։ Նախկինում խաղաղության դարաշրջան չէր, պատերազմական վիճակ էր։ Նախկինում հող էինք պահում, հիմա երկիր ենք կորցնում։ Նախկինում, երբ մեր մի զինվորի խփում էին, մենք 10-ինք գետնին պառկեցնում։ Նախկինում Արցախ ու զորք ունեինք։ Այսօր ռուսն է մի բուռ արցախահայությանը թշնամու երախից պահում։ Նախկինում Հայաստան կար, այսօր Ալիևն ասում է, որ Հայաստանի ռազմավարական կարևոր դիրքերն իր ձեռքում են։

Նախկինում թուրքը Ջերմուկում, Սյունիքում, Վայքում, Գեղարքունիկում նստած չէր, այսօր նրանք այնտեղ նստած են։ Նախկինում զինվորին նահանջի հրաման չէին տալիս, այսօր տալիս են։ Նախկինում զինվորի հետևում պետություն էր կանգնած, այսօր այն չկա։ Նախկինում թուրքը հայի տարածքում չի բնավորվել ու հայի հողում զինվորներ խոշտանգել։ Դա էլ քիչ է, մեր տարածքում է ու մեր զոհերի մարմինները թույլ չի տալիս վերցնել։ Եվ ի վերջո նախկինում քեզ նմանին թույլ չէին տա լեզու բացի ու ծաղրով իբր թե վիճակագրություն հաղորդի։ Ի վերջո մի  սերունդ գլխատելը մոռացա՞ք արդեն։ Դա՞ էլ նախկին է, դրանք թի՞վ չէին, թե՞ ծնունդ չէին։ Մեր տղերքի մարմինները մեր հողում են, թշնամին չի հանձնում։ Գոնե դա գիտե՞ս։ Դրանք թի՞վ չեն։ 2-3 շաբաթը մի մա՞հ ես լսում։ Եթե դու մտովի խուլ կամ կույր ես, ինչպես քեզ նման շատերը, ազգը մեղք չունի, որ չես լսում կամ տեսնում։ Մեզ նմանները ինչքան էլ գոռան դուք չեք լսելու ու չեք տեսնելու։  Գրողի ծոցը կորեք։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենաընթերցվածները