Ucom-ը ներկայացրել է ապագա ցանցի Wi-Fi 6E երթուղիչները

Նոյեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը ներկայացրել է ապագա ցանցի Wi-Fi 6E երթուղիչները։ Նախորդ տարի Unity սակագնային փաթեթների մեկնարկի ժամանակ ընկերությունը հայտարարել էր, որ առաջին անգամ Ucom ֆիքսված ցանցի հասանելիությամբ ՀՀ ողջ տարածքում Ընկերության բաժանորդները հնարավորություն են ստացել օգտվելու նաև նոր սերնդի Սուպեր Wi-Fi 6 սարքից։ Ի տարբերություն շուկայում լայն տարածված Wi-Fi 4 սարքերի, Wi-Fi 6-ն ապահովում է տվյալների փոխանցման 4 անգամ ավելի մեծ թողունակություն ու 16 անգամ ավելի բարձր արագություն, ինչի շնորհիվ Unity փաթեթներին միացած Ucom բաժանորդներն արդեն իսկ վայելում են մինչև 400 Մբ/վրկ արագությամբ տան ինտերնետը նաև Wi-Fi ցանցի միջոցով։ Ընդ որում Wi-Fi 6 սարքն անվճար է տրամադրվում։

 Ներկայացված Wi-Fi 6E գերժամանակակից սարքավորումը Wi-Fi Alliance անլար ցանցի վերջին ստանդարտն է։ Դրա հիմնական առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն այժմ տրամադրվող Wi-Fi 6 երթուղիչների, որոնք միաժամանակ գործում են 2,4 ԳՀց և 5 ԳՀց տիրույթներում, Wi-Fi 6E սարքերը կարող են աշխատել նաև 6 ԳՀց տիրույթում:

«Պարզ լեզվով ասած՝ որքան բարձր է հաճախականությունը, այնքան ավելի շատ տվյալներ է հնարավոր փոխանցել ավելի ցածր ուշացումով։ Եթե ​​անմիջապես երթուղիչի մոտակայքում եք, ապա նվազագույն ուշացումով և նվազագույն ժամանակում հնարավոր կլինի փոխանցել և ստանալ ուղղակի սկայական քանակությամբ տվյալներ», - մանրամասնել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ այօրվա դրությամբ շատ քիչ երկրներում է պաշտոնապես թույլատրված 6 ԳՀց տիրույթում հաճախականությունների օգտագործումը։ Այնուամենայնիվ, նորագույն Wi-Fi 6E  տեխնոլոգիան թույլ կտա, մասնավորապես, զգալիորեն բարելավել առցանց խաղերի և տեսաշարերի որակը ու բաժանորդների փորձառությունը հենց անլար ցանցերում, նույնիսկ եթե միևնույն ցանցին միաժամանակ մի քանի սարքավորում է միացված։    

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Միսը կարող է անսպասելի դեր խաղալ մարդկանց երկարակեցության հարցում. հետազոտություն Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիան չի թույլատրի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. Օրբան Արմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների «Եթե իմ կյանքում չլիներ «Ֆուլ Հաուս»-ը, չգիտեմ՝ հիմա կզբաղվեի իմ սիրած գործով, թե՝ ոչ». Գոռ Հակոբյան Պուտինը, որը սկսել է այս պատերшզմը, ոչ միայն դեռևս ազատության մեջ է, այլ նաև շարունակում է պայքшրել իր սառեցված փողերի համար. Զելենսկի ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն «Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. հաղթանակներ, անհաջողություններ և մեծ անակնկալներ Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ամենաընթերցվածները