Google Pay` Անհպում վճարումների նոր հնարավորություն Կոնվերս Բանկի հաճախորդների համար

Կոնվերս Բանկի հաճախորդների համար հասանելի է ևս մեկ վճարային նորարար լուծում՝ Google Pay-ը: 

Google Pay վճարային համակարգի գործարկմամբ Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն իրականացնել անվտանգ, անհպում վճարումներ ու գործարքներ ոչ միայն առևտրի ու սպասարկման կետերում, անհպում գործարքներ ապահովող բանկոմատներում, այլև Google Pay-ը սպասարկող հավելվածներում ու կայքերում. ֆիզիկական քարտի փոխարեն որպես վճարման միջոց կիրառվում է Կոնվերս Մոբայլ հավելվածին կամ Google Wallet-ին կցված վիրտուալ քարտը/քարտերը, ինչն ոլորտում թոքենացման ստանդարտների կիրառման լավագույն փորձառություններից է: 

«Մենք ուրախ ենք Google Pay-ը ներկայացնել նաև Հայաստանում: Ներկայում այն ավելի քան 45 երկրների օգտատերերի համար Android հեռախոսներով կամ Wear OS սարքերով վճարման արագ, հեշտ և անվտանգ միջոց է:»,- ասել է Google Wallet-ի փոխնախագահ և գլխավոր տնօրեն Ջենի Չենգը՝ նշելով, որ ծառայությունը ակտիվացնելու համար հարկավոր է ընդամենը հավելվածին կցել վճարային քարտը:

«Կոնվերս Բանկը Google Pay-ի ներդրմամբ ընդլայնում է իր գործիքակազմը և անհպում վճարումների հնարավորություն ընձեռում Հայաստանում հասանելի բոլոր եղանակներով: Google Pay-ով գործարքների անվտանգությունը երաշխավորված է ոչ միայն Կոնվերս Մոբայլ Հավելվածի, այլև այդ համակարգի բազմաստիճան պաշտպանության համակարգի շնորհիվ:»,- ասել են Կոնվերս Բանկում:

Google Pay-ը ակտիվացնելու համար անհրաժեշտ է Կոնվերս Մոբայլ հավելվածում ընտրել քարտը և այն մեկ հպումով կցել համակարգին: Վճարումների համար Հավելված մուտք գործելու կարիք չկա. Բավարար է «արթնացնել» սմարթֆոնը՝ օգտագործելով մատնահետքը, բիոմետրիկ ճանաչումը կամ PIN կոդը, մոտեցնել POS տերմինալին կամ բանկոմատին և վճարում կամ կանխիկացում իրականացնել: 

Մանրամասների համար՝ 010-511-211

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները