Արցախի Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Արցախի Հանրապետության նախագահի առաջարկությամբ նոյեմբերի 15-ին գումարվել է ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ օրակարգային հարցը «Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն է եղել:
Նախօրեին օրինափաթեթը քննարկվել և արժանացել էր գլխադասային՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: 27 կողմ ձայնով օրենքների նախագծերի փաթեթը ընդունվել է որպես օրենք: