«Ցեղասպանության հիշողության սառեցման քաղաքականություն կա. թեման խանգարելու է հիմնական «հաղթաթուղթը» շահել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ցեղասպանության միջազգային ճանաչման, Ծիծեռնակաբերդի և, ընդհանրապես, հայ ժողովրդի իրավունքների մասին խոսելիս՝ պետք է նշեմ, որ այդ առումով կարմիր գծերը վաղուց հատել ենք: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի դիտարկումն է, որի հետ զրույցում անդրադարձել ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շուրջ այսօր առկա իրողություններին: Բազմաթիվ փաստեր ու դրվագներ հիշեցնելով՝ Հ. Դեմոյանը նշեց. «Ինչպես կարող ենք խոսել Հայոց ցեղասպանության, դրա հետևանքների վերացման և հայ ժողովրդի իրավունքների վերականգնման մասին, երբ ունենք ստորացուցիչ, խայտառակ երևույթներ, որոնք հենց մեր իրականության մեջ են:

Այստեղ մի ամբողջ ժողովրդի արժանապատվության, պատմական հիշողության ու իրավունքների հարցն է, բայց այն մանրադրամի ենք վերածել, թեպետ երբ այլ երկրներ ճանաչում են, ուրիշներին ենք մեղադրում հարցը մանրադրամի վերածելու մեջ: Մինչդեռ ՀՀ պետական, հայաստանյան ու նաև սփյուռքյան հանրային դաշտերում այնպիսի խայտառակ գործելաոճ կա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի, նաև Ծիծեռնակաբերդի շուրջ, որի մասին անգամ ամաչում եմ խոսել»,-ասաց նա՝ շեշտելով նշվածի շուրջ իրականացվող հստակ քաղաքականության առկայության մասին: Ինչ վերաբերում է մասնավորապես 2018ից հետո առկա իրավիճակին, Հ. Դեմոյանը նկատեց. «2018-ից հետո ոչ պրոֆեսիոնալ վերլուծաբանների, անգամ շարքային քաղաքացիների համար էր պարզ, թե, օրինակ՝ Ծիծեռնակաբերդում դրսևորված խայտառակ գործելաոճի հետևանքն ու արդյունքները, նպատակադրություններն իրականում ինչին էին ուղղված:

Օրինակ՝ այսօր թանգարանում լռություն կա, այնտեղից չեն արձագանքում հանրային ելույթներին, տեղի ունեցող զարգացումներին: Էլ չեմ ասում, որ ներսում վտանգված է ամբողջ հավաքածուն: Ես տվյալներ ունեմ, թե ինչպես են մի քանի օտարերկրյա հատուկ ծառայություններ, մեղմ ասած, հետաքրքրվել հավաքածուով: Խոսքը 10 տարվա ընթացքում հավաքված բացառիկ փաստաթղթերի մասին է: Եթե թանգարանի ներկայիս վայ տնօրինության հավաքչական աշխատանքը համեմատեք 2006-ից 2018 թթ. հավաքչական աշխատանքի հետ, ուղղակի կապշեք: Հետևողականորեն որևէ քաղաքականություն, որևէ աշխատանք չի տարվում Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերի, վավերագրերի, բազմաթիվ այլ նյութերի ձեռքբերման, գնման, հավաքագրման ուղղությամբ:

Թեպետ սա էլ է կոնկրետ քաղաքականության հետևանք: Այսինքն, բերել մեկին, որն այսօր արդեն թանգարանը վերածել է բիզնես գրասենյակի: Թանգարանն այսօր վտանգված է, մի մասը չի գործում՝ ոչ պատշաճ հետևելու, վերանորոգման աշխատանքները ձգձգելու պատճառով»: Դեմոյանն անգամ հետաքննություն սկսելու կարիք է տեսնում. «Պետք է պարզել, թե ով ինչով է զբաղվել թանգարանում ու ովքեր որտեղից են դրամաշնորհներ ստացել: Հանցագործության տարրեր պարունակող գործելաոճ է սա, բայց չեմ կարծում, որ այսօրվա իշխանությունները հետևողական կլինեն իրենց իսկ բերած անձին հակագիտական, հակապետական գոծունեության համար պատժելու հարցում: Ինչո՞ւ, որովհետև հենց իրենք են բերել իրեն որպես գործիք, որի գործառույթը լռության մատնելն է, Ծիծեռնակաբերդը չեզոքացնելը: Այստեղ ակնհայտ է՝ իշխանությունների կողմից կա հստակ ձևակերպված քաղաքականություն. Ցեղասպանության թեման, մեղմ ասած, խանգարելու է իրենց հիմնական հաղթաթուղթը շահել, այն է՝ հայ-թուրքական հարաբերություններ հաստատել և սահմաններ բացել ամեն գնով, այդ թվում՝ Ցեղասպանության հիշողության սառեցման գնով»:

Այս առումով մեր զրուցակիցը նաև ուշագրավ բացահայտումներ արեց. «Որոշ գաղտնի քայլեր են կատարվել ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև ՀՀ բոլոր թանգարանների, արխիվների նյութերի հասանելիության մասով դրամաշնորհ բերելու ու ամբողջ տեղեկությունը Բուդապեշտում գտնվող մի խորհրդի տրամադրելու համար, որի կազմում եղել է նաև մի ադրբեջանցի, որն այսօր հակահայկական հրապարակումներ է անում»: Հայկ Դեմոյանը նաև շեշտեց, որ 2009-2016 թվականներին թուրքական մամուլում, նաև հանրային դիսկուրսում շատ գերակտիվ էր Ցեղասպանության թեման: «Խոսքն ավելի շատ հայերի ներկայության, հայերի ժառանգության մասին էր: Թանգարան էին գալիս պատվիրակություններ, լրագրողներ, մենք հարցազրույց էինք տալիս: Թուրքական մամուլում մշտապես հրապարակումներ էին լինում: Այս 4 տարվա ընթացքում նման որևէ թեմա չի արծարծվել, ինչը ևս ցուցիչ է: Մեր աշխատանքը հստակ թիրախ ուներ, նպատակ կար Ցեղասպանության թեման կոռեկտ, ճիշտ ու հասանելի ձևով մատուցել նաև թուրքական լսարանին:

Բայց թեմայի սառեցման լավագույն ցուցիչներից մեկը նաև այն է, որ այսօր թուրքական մամուլում այն գրեթե չի քննարկվում, և առհասարակ, չկա հետաքրքրություն հայերի պատմության ու Ցեղասպանության հարցի նկատմամբ»,-ասաց նա: Ինչ վերաբերում է պետական քաղաքականությանը, ապա, ըստ Դեմոյանի, պետք է հիշել մի եռանկյունու մասին, որտեղ, միգուցե, թաքնված են բոլոր գաղտնիքները: «Վարչապետի նախկին գլխավոր խորհրդականը՝ այսօր արդեն կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, 4 տարի եղել է հայ-թուրքական երիտասարդական հաշտեցման հանձնաժողովի անդամ, երբ մենք Ցեղասպանության թեման միջազգայնացնում էինք, պատրաստվում 100-ամյակին: Իսկ Ռուբեն Ռուբինյանը, որը բանակցում է Հայաստանի անունից, ուսման ընթացքում է եղել Ստամբուլում ու «դարակազմիկ հեղափոխության» տարիներին, ինչպես ինքն էր ասում, ուսումը կիսատ է թողել՝ վերադառնալով «հեղափոխական» Հայաստան:

Ունենք նաև ԱԳ նախարար, որը գիտությունների թեկնածու է դարձել Հայոց ցեղասպանության թեմայով ատենախոսություն պաշտպանելով: Այս պարագայում ինչպե՞ս կարող է Միրզոյանը աշխատել Արայիկ Հարությունյանի ու Ռուբինյանի հետ: Մեծ հաշվով՝ պետք է պարզել, ովքեր են իշխանությունները, այս անձինք որքանո՞վ են առնչվել Թուրքիայի կամ թուրքական հատուկ ծառայությունների հետ այն դեպքում, երբ հասարակ հայ առևտրականն անգամ թուրքական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում է»,-եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը ՀՀ պետական պարտքը 2024 թվականի 9 ամիսներին աճել է 5.5%-ով
Ամենաընթերցվածները