«Մենք մեր գործողություններով հանրությանը որևէ կերպ դրանում կասկածելու տեղիք չենք տվել»

Հարցազրույց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանի հետ:

- Տիկին Կիրակոսյան, «Հայաստան» խմբակցությունըայնուամենայնիվորոշեց վերադառնալ Ազգային ժողովՍակայն Դուք Ազգային ժողովում չէիքԻնչո՞վ է դա պայմանավորված:

- Նախ՝ հարցի առաջին մասի հետ կապված: Կարծում եմ՝ ձևակերպումն այդքան էլ կոռեկտ չէ: Երբ խոսում եք վերադարձի մասին, տպավորություն է ստեղծվում, որ մենք Ազգային ժողովի աշխատանքներին ընդհանրապես չէինք մասնակցում, և հիմա վերադառնալ-չվերադառնալու հարց է առաջացել: Այնինչ, դեռ սեպտեմբերին  խմբակցությունը որոշում էր կայացրել մասնակցել Ազգային ժողովի աշխատանքներին մեր օրակարգով, օգտագործել այն գործիքակազմը, որն իր նպաստն է բերում պայքարին և հայտարարված նպատակներին: Հետևաբար, հարցն ավելի շատ վերաբերում է գրանցվելուն և  քվեարկելուն: Այս կապակցությամբ խմբակցության ներսում քննարկումներ են եղել: «Վերածնվող Հայաստան» կուսակցության ներսում, սակայն, քննարկումներն այս թեմայով դեռ շարունակվում են, խմբակցությունում մեր գործընկերներն այս մասին տեղեկացված են: Երբ կուսակցությունը մեր օրակարգի հետ չառնչվող հարցերում գրանցվելու և քվեարկելու վերաբերյալ ունենա իր որոշումը, խմբակցության մեր գործընկերները, ինչպես նաև հանրությունը պատշաճ կերպով կիրազեկվեն:

- Կուսակցությունը չունի վերջնական որոշում այս հարցի հետ կապված, սակայն Ազգային ժողովում քվեարկությանը մասնակցում են նաև «Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները: Ինչպե՞ս կբացատրեք սա:

- Ազգային փոքրամասնություններին հատկացված քվոտայով պատգամավոր Զեմֆիրա Միրզոևայի հարցում մենք որոշակի վերապահումներ ունենք: Ասորական համայնքը ներկայացնող տիկին Միրզոևան մշտապես հետամուտ է եղել ասորական համայնքի և ընդհանրապես ազգային բոլոր փոքրամասնությունների խնդիրների վերհանմանը, դրանց լուծում տալու հարցում ցուցաբերել է հետևողականություն: Ուստի, մենք՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության բոլոր ներկայացուցիչներս, հորդորել ենք տիկին Միրզոևային մասնակցել Ազգային ժողովի աշխատանքներին ողջ ծավալով, որպեսզի համայնքին ուղղակի կամ անուղղակի առնչվող որևէ հարց անուշադրության չմատնվի: Սա տարբերակված մոտեցում է՝ վերաբերող կոնկրետ անձի և կոնկրետ առաքելության:

- Սակայն Ազգային ժողովի աշխատանքներին մասնակցում են նաև Աննա Գրիգորյանը և Արթուր Սարգսյանը:

- Այո՛, մասնակցել են, սակայն տեղեկացնեմ, որ արդեն մեկ ամսից ավելի է՝ Աննա Գրիգորյանը և Արթուր Սարգսյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ չեն:

- Այսինքն՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ լայն իմաստով «Վերածնվող Հայաստան» կուսակցության ծրագրերը չեն փոխվել:

- Միանշանակ, կարծում եմ՝ մենք մեր գործողություններով հանրությանը որևէ կերպ դրանում կասկածելու տեղիք չենք տվել:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները