Արդեն ընտանեկան բժշկական ապագովագրություն կատարվում է նաև հայաստանյան ձեռնարկություններում

Աշխատակիցներին տրամադրվող առողջության ապահովագրությունը հանդիսանում է մոտիվացման արդյունավետ գործիք, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող կադրերի ներգրավման ու պահպանման աշխատող միջոց: Համաձայն վիճակագրության՝ առողջության ապահովագրության առկայությունը որոշիչ դեր է խաղում գործատուի ընտրության հարցում: Առողջության ապահովագրությունը շահավետ է բիզնեսի համար, քանի որ բարձրանում է աշխատողների մոտիվցիան և շահագրգռվածությունը։ Բժշկական ծառայությունների հասանելիության և որակյալ բուժման շնորհիվ կրճատվում է հիվանդությունների հետևանքով անաշխատունակության ժամանակահատվածը։ Այս մոտեցումը վաղուց է ընդունված կորպորատիվ աշխարհում Արևմուտքում ու նույնիսկ Ռուսաստանում։ Հայաստանում ապահովագրությունը պարտադիր չէ, բայց առաջատար ընկերությունները իրենց աշխատակիցներին շահագրգռելու համար առաջարկում են առողջապահական փաթեթներ։ Ոչ բոլորն են, սակայն, համապարփակ ծածկույթով և ոչ բոլորն են առաջարկում նաև ընտանիքի ապահովագրություն։

Tert.am-ը զրուցել է ապահովագրական ընկերություններից մեկի հետ՝ հասկանալու՝ ինչպիսին է վերջին տարիների պատկերը՝ մատուցվող ծառայությունների և տարբեր ընկերությունների դիմելիության առումով։

«Առողջության ապահովագրությունը տարբեր տարիներին ընկերությունների կողմից պահանջված պրոդուկտ է դարձել, ինչը շատ ուրախալի փաստ է։ Յուրաքանչյուր ընկերություն ինքն է ընտրում և՛ տրամադրվող փաթեթը, և՛ այն ծառայությունները, որոնք ներառված են այդ փաթեթների մեջ։ Մենք աշխատում ենք մեզ դիմած ընկերությունների մարդկային ռեսուրսների մասնագետների հետ, որպեսզի ընտրվեն այնպիսի փաթեթներ, որոնք կներառեն առաջնային անհրաժեշտության ծառայություններ։ Մեր գործընկերները տարիներ շարունակ վերակնքում են պայմանագրերը մեր ընկերության հետ։ Այս առումով մեր ավանդական դարձած գործընկերներից մեկը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որը երկար տարիներ իր աշխատակիցների առողջապահության ապահովագրությունը վստահել է մեզ:

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը, լինելով երկրի խոշորագույն ընկերությունը, իր աշխատակիցների համար ընտրել է այնպիսի փաթեթներ, որոնց մեջ ներառված են կանխարգելիչ ծառայություններ և այն ամենը, ինչի կարիքը աշխատակիցը կարող է ունենալ։

Կարևոր է նաև այն հանգամանքը, որ ապահովագրական փաթեթները ներառում են ոչ միայն աշխատակիցներին, այլև նրանց ընտանիքի անդամներին։ Ընկերության հետ ամբողջ ապահովագրական տարվա ընթացքում աշխատում է նույն բժիշկը։ Սա շատ կարևոր է աշխատակիցների համար այն առումով, որ իրենք արդեն գիտեն հասցեագրված ում և ինչպես պետք է դիմեն՝ 24/7ռեժիմով, ինչ-որ առումով բժիշկը դառնում նրանց ընտանեկան բժիշկը։ Այս առումով Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը շուկայի առաջատար ընկերություններից է, ով իր աշխատակիցներին նման փաթեթ է առաջարկում»,- ասացին ապահովագրական ընկերությունից։

Tert.am-ը թեմայի հետ կապված զրուցել է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» առողջապահական ծառայությունների համակարգման գրասենյակի ղեկավարի հետ, ով նշեց, որ 2012թ-ից սկսած՝ ընկերության աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները հնարավորություն ունեն տարին մեկ անգամ անցնել համալիր բժշկական հետազոտություն։

«Փորձել ենք վերցնել այնպիսի փաթեթներ, որոնց մեջ ներառված կլինեն ամբողջական հետազոտություն ապահովող ծառայություններ։ Ներառել ենք նաև ատամնաբուժական ծառայություններ, որոնք նախկինում ներառված չեն եղել։

Մեր աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները տարին մեկ անգամ հետազոտվում են, բոլոր խնդիրները վաղ շրջանում հայտնաբերվում են, և իրականացվում է բուժում։ Ինչպես ամբողջ աշխարհի վիճակագրությունն է փաստում՝ վաղ կանխարգելումն է առողջապահական լավ ցուցանիշների հիմքը։ Պատահական չէ, որ Սյունիքը, հակառակ տարածված կարծրատիպերի, հիվանդությունների պատճառով մահացության ամենացածր ցուցանիշն ունեցող մարզերից է։ Սա նաև մարզի խոշոր գործատուի կողմից ապահովագրության տրամադրման արդյունք է։



Բացի ապահովագրական փաթեթներից՝ ԶՊՄԿ-ն հիմնել է բարեգործական հիմնադրամ, որը հոգում է այն բշժկական ծառայությունների ֆինանսավորումը, որոնք դուրս են ապահովագրական փաթեթներից։ Բարեգործական հիմնադրամի առաջնային խնդիրներից է անպտղությունը։ Չնայած այդ ծառայությունները դուրս են ապահովագրական փաթեթներից՝ հիմնադրամը հոգում է նաև դրանց ֆինանսավորումը, նաև՝ արտամարմնային բեղմնավորումները և այլն։ Կարծում ենք, որ ժամանակակից աշխարհում ընկերությունները բացի աշխատավարձ վճարելուց պետք է համալիր հոգ տանեն իրենց աշխատակիցների համար։ Դրանով է պայմանավորված ԶՊՄԿ-ի նման մոտեցումը»,- ասաց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» առողջապահական ծառայությունների համակարգման գրասենյակի ղեկավար Պերճուհի Պողոսյանը։

 
դիտվել է 26 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները