Ucom-ն առաջարկում է ձեռք բերել Pro որակի սմարթֆոն ամսական 3800 դրամով ու ստանալ բարձրորակ անլար ականջակալ

Ամանորին ընդառաջ մինչև հունվարի 31-ը «Յուքոմ» ընկերությունն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi Note 11 Pro հզոր սմարթֆոնը չլսված պայմաններով՝ ամսական ընդամենը 3800 դրամով և ստանալ սուպեր բարձրորակ Xiaomi Buds 3 Lite անլար ականջակալ։

Xiaomi Redmi Note 11 Pro-ն ունի գերհզոր 108 Մպ հիմնական տեսախցիկ, բարձրորակ AMOLED էկրան 120 Հց թարմացման արագությամբ։ Սմարթֆոնն օժտված է արագ լիցքավորման հնարավորությամբ․ 67Վտ հզորությամբ լիցքավորիչն ապահովում է 5000 մԱժ մարտկոցի 100%-անոց լիցքավորումն ընդամենը 43 րոպեում, իսկ 50%-ն՝ անհավատալի 15 րոպեում։ Նշենք, որ Xiaomi Redmi Note 11 Pro-ի հզորությունը, տեսախցիկը, էկրանի որակը և ընդհանուր աշխատանքը համապատասխանում են PRO դասի սմարթֆոներին, բայց գինը 4 անգամ ցածր է բարձր դասի համանման տարբերակներից։ Սա հենց այն առաջարկն է, որը բաժանորդներին չի ստիպի գնալ գին-որակ կոմպրոմիսի։

«Ամանորին ընդառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Յուքոմի բոլոր՝ թե՛ առկա և թե՛ այս տարվա ընթացքում մեզ միացած 250 հազար նոր բաժանորդներին, Հայաստանի ամենաարագ ֆիքսված և շարժական ցանցն ընտրելու համար։ Այս առիթով ընկերությունը հանդես է եկել բազմաթիվ առաջարկներով՝ թե՛ ռոումինգից օգտվող ճամփորդների, թե՛ խելացի տան պարագաներ կամ հեռուստացույց փնտրողների և թե՛ նոր սմարթֆոն ցանկացողների համար։ Շատ պարագաներ կգտնեք մեգա զեղչերով։ Յուրաքանչյուր բաժանորդ իր համար կգտնի այն, ինչն իրեն անհրաժեշտ է Հայաստանի ամենաարագ ցանցում լավագույն փորձառության համար», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։  

Հավելենք, որ հատուկ առաջարկի շրջանակներում սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել ինչպես կանխիկ՝ ընդամենը 136 900 դրամով, այնպես էլ ապառիկ՝ վճարելով 0% կանխավճար, 0% սպասարկման վճար և 0% տարեկան տոկոսադրույք առաջին 12 ամսվա ընթացքում, ինչի արդյունքում գնորդը կխնայի 16 000 դրամ։

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները