Լարված խոսակցություն` Միրզոյանի և Մոլդովայի ԱԳ նախարարի միջև
Հրապարակվել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարի լուսանկարը: Այս մասին գրում է Баграмян 26-ը և նշում, որ Միրզոյանը դժգոհություն է հայտնել, թե ինչպես է մոլդովական պատվիրակությունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում որոշել խաղալ Բաքվի կողմից՝ փորձելով խոչընդոտել Հայաստանին սատարող բանաձևի ընդունմանը։
Լրատվականը գրում է, որ խոսակցությունը լարված է եղել։ Բայց ամենաաբսուրդն այն է, որ Մոլդովան փաստացի խաղացել է ոչ թե Հայաստանի, այլ Ֆրանսիայի և անձամբ Մակրոնի դեմ, որի շնորհիվ էլ, ի վերջո, բանաձև է ընդունվել:
Հիշեցնենք` հայ դիվանագետները ձախողել են ադրբեջանական դավադրությունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում