IDBank-ի քարտերով արդեն հնարավոր է վճարել Apple Pay-ի միջոցով

Գիտենք, որ շատ էիր սպասում այս նորությանը։ Շտապում ենք տեղեկացնել, որ IDBank-ի քարտապաններն այսուհետ ունեն հնարավորություն կատարելու վճարումներ Apple Pay-ով։

Եվ այսպես, Apple Pay-ը վճարային ժամանակակից գործիք է, որը հասանելի է Apple սարքավորումներում՝ iPhone, Apple Watch, Mac սարքերում։ Apple Pay-ը փոխարինում է քո ֆիզիկական քարտը՝ կատարելով ճիշտ նույն գործողությունը, ինչ պլաստիկ վճարային քարտերը։ Այն արագ է, անվտանգ, պաշտպանում է հնարավոր զեղծարարություններից, չի պահպանում քարտիդ տվյալները և չի տրամադրում դրանք երրորդ կողմի, զերծ է պահում ավելորդ շփումներից։

Apple Pay-ի հետ IDBank-ի քարտերով վճարումներն էլ ավելի արագ ու անվտանգ են դառնում։ Իսկ ի՞նչ է պետք անել Apple Pay-ով վճարում կատարելու համար։ Նախ՝ ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է պարզապես մուտք գործել «Wallet» հավելված․ այն արդեն իսկ առկա է քո iPhone-ի մեջ, և ստիպված չես լինի լրացուցիչ հավելված ներբեռնել։

Այնուհետև հավելվածի ներսում անհրաժեշտ է սեղմել «+» նշանի վրա։ Սեղմի՛ր «Շարունակել», ապա սկանավորիր IDBank-ի քարտը կամ մուտքագրիր քարտի տվյալները ձեռքով՝ ավելացնելով IDBank-ի քո քարտը։

IDBank-ի քո քարտը Apple Pay-ին կցելու ևս մեկ՝ ավելի արագ տարբերակ կա։ Պարզապես պետք է մուտք գործես Idram&IDBank հավելվածի «Բանկինգ» բաժին, ընտրես քեզ անհրաժեշտ քարտը, ներքևի հատվածից սեղմես «Ավելացնել Apple Wallet-ում» կոճակը։ Քարտի տվյալները ևս մեկ անգամ ստուգելուց հետո համաձայնվի՛ր պայմաններին։ Համակարգը կստուգի քարտը՝ ուղարկելով նույնականացման կոդ։ Մուտքագրիր կոդը,  և վերջ․ պատրաստ է։ IDBank-ի քո քարտը հաջողությամբ կցված է Apple Pay-ին։

Apple Pay-ի միջոցով վճարում կատարելու համար անհրաժեշտ է պարզապես մոտեցնել սարքը POS տերմինալներին, որոնք ընդունում են անհպում վճարումներ։ Վճարումը պետք է հաստատվի քո Face ID-ով կամ Touch ID-ով՝ կախված սարքի մոդելից։ Ի դեպ՝ կախված քարտի տեսակից, վճարման գումարի չափից և կոնկրետ POS տերմինալից, որոշ դեպքերում վճարում կատարելիս հնարավոր է առաջանա նաև քարտիդ PIN-կոդը POS տերմինալի վրա մուտքագրելու անհրաժեշտություն։ Դե իսկ քայլերի մանրամասն նկարագրությունը և Apple Watch-ով վճարման ձևը կարող ես տեսնել մեր կայքում։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

 

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները