9-ամյա տղան մահացել է. Հայտնի է պատճառը
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ավստրալիայում իննամյա տղային պահմտոցի խաղալիս ճզմել է ավտոտնակի դարպասը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերի 12-ին Մելբուռնում։ Երեխայի հայրը պատմել է, որ դեպքի նախօրեին որդին ընկերոջ հետ դուրս է եկել բակ խաղալու։ Որոշ ժամանակ անց տղամարդը որոշել է ստուգել երեխաներին, տեսել է, որ տղաները մնացել են ավտոտնակի դարպասի մեջ։
Ավստրալացին անմիջապես շտապ օգնություն է կանչել, սակայն մինչ բժիշկների ժամանելը նրա որդին մահացել է։ Երկրորդ տղան ծանր վիճակում հոսպիտալացվել է։
Մահացած երեխայի հարազատի խոսքով՝ ավտոտնակի դռան վրա անվտանգության մեխանիզմ չի եղել։
«Դռան մոտ միայն մի կոճակ կար՝ իջացնելու-բարձրացնելու համար, իսկ կոճակի տեղը երեխաներին հասանելի է եղել»,- վրդովվել է տղամարդը։