«Հանքարդյուբերության ոլորտը` պետության և հասարակության ուշադրության կենտրոնում». Կոնֆերանս` նվիրված ԶՊՄԿ-ի 70-ամյակին և ընկերության կայուն զարգացման առաջին զեկույցի ներկայացմանը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) կազմակերպվել էր կոնֆերանս` նվիրված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակին և ընկերության կայուն զարգացման առաջին զեկույցի ներկայացմանը: Թե՛ ողջյունի խոսքերում, թե՛ պանելային քննարկումների ժամանակ հիմնական ասելիքը վերաբերում էր հանքարդյունաբերությանը, կայուն զարգացմանը և ներդրումներին առհասարակ:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Բանախոսները կարևորեցին կոմբինատի գործունեությունը` աշխատատեղերի ստեղծման, հարկային պարտավորությունների կատարման և այլնի մասով:

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն, Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին ընկերության կայուն զարգացման առաջին զեկույցի հրապարակման առթիվ շնորհավորեց նախ ԶՊՄԿ-ի թիմին և կայուն զարգացման գծով տնօրենին: «Առաջին զեկույցի հրատարակումը ոչ միայն Հայաստանում, այլ տարածաշրջանում առաջատար ընկերություն դառնալուն ուղղված առաջին քայլն է` մոդեռնիզացիայի հարցում: Երբ հաջորդ տարի կհրատարակենք հաջորդ զեկույցը, որպես ընկերություն և թիմ կկարողանանք հպարտանալ կայուն զարգացման մեր բոլոր ցուցանիշներով: Սա մեր նպատակն է: Նման քննարկումները շատ կարևոր են, քանի որ դրանց ընթացքում բարձրացվում են կարևոր հարցեր, վերհանվում ոլորտային խնդիրները:

Այս ոլորտը պետք է մշտապես լինի պետության, մասնագետների և հասարակության ուշադրության կենտրոնում: Որպես հանքարդյունահանող ընկերություն` միջինում ապահովում ենք Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալի 40 տոկոսը: Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների տվյալներով` ոլորտն ապահովել է բյուջեի մուտքերի 20 տոկոսը: Այս տարի այդ ցուցանիշը ռեկորդային է` անցած ինն ամսվա ընթացքում պետբյուջե ենք վճարել 130 մլրդ դրամ: Մինչև տարվա մեջ ակնկալում ենք թիվը հասցնել 150 մլրդ դրամի: Կարևորում ենք աշխատատեղերի պահպանումը և ստեղծումը, աշխատակիցների անվտանգության պայմանների բարելավումը, բարեգործական ծրագրերը և այլն»,-նշեց Խուդոլին:

Ընդգծեց` ոլորտը մեր երկրում զարգանալու մեծ հեռանկարներ ունի: «Հանքարդյունաբերությանը պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ: Մեր առջև խնդիր ենք դրել հետևել միջազգային լավագույն պրակտիկային: Վերջին տասնամյակում աշխարհը սկսել է ավելի լավ հասկանալ, թե ինչպես պետք է պատասխանատու կերպով կառավարի հանքարդյունաբերության ոլորտը` մեծ ուշադրություն դարձնելով կայուն զարգացմանը: Զգալիորեն կատարելագործվել են էկոլոգիական և սոցիալական խնդիրների լուծման մեթոդները, ինչպես նաև անվտանգության խնդիրները»,-նշեց ԶՊՄԿ գլխավոր տնօրենը: Այնուհետև ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը ներկայացրեց կոմբինատի Կայուն զարգացման առաջին զեկույցը` վստահություն հայտնելով, որ այն լինելու է ամենամյա, և սա լավագույն ուղին է թափանցիկ և հաշվետու աշխատելաոճի:

Կոնֆերանսի ընթացքում տեղի ունեցավ երկու պանելային քննարկում` «Հանքարդյունաբերություն. կայուն զարգացում և մոդեռնիզացիա» և «ՀՀ հանքարդյունաբերության ներդրումային հնարավորությունները» թեմաներով: Շուրջ երկու ժամ տևած պանելային քննարկումներից ներկայացնում ենք առավել կարևոր դիտարկումները:

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ասաց` պետությունն ունի հստակ քաղաքականություն և վերաբերմունք հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ: «Հայաստանի համար հանքարդյունաբերության ոլորտն անհրաժեշտություն է, բայց պետք է լինի պատասխանատու հանքարդյունաբերություն: Ընդերքը պետք է այնպես շահագործել, որ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցվի: Ընդերքը պատկանում է ժողովրդին և ընդերքի հարստությունը, որը դառնում է փող, կապիտալ, պետք է հնարավորինս արդարացի վերաբաշխվի մեր երկրի, հասարակության մեջ»,-նշեց Թունյանը:  

ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը կարևորում է հանքարդյունաբերության ոլորտում կարողությունների բացահայտումը` թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային: «Կարող ենք ունենալ նպատակներ, բայց չունենալ համապատասխան կարողություններ դրանց հասնելու համար: Կարող են նաև ֆինանսական մեծ հնարավորություններ լինել, սակայն կարևոր է ոլորտները ճիշտ հասցեագրելու փորձառությունը և խնդիրներին թիրախային ճիշտ լուծումներ տալու կարողությունը»,-ընդգծեց Ստեփանյանը: Հավելեց` պետք է այնպես շահագործենք մեր ռեսուրսները, որ ապագա սերունդներին ապրելու համար բարենպաստ միջավայր թողնենք: «Միևնույն ժամանակ ստեղծենք այնպիսի տնտեսություն, որը կախված չի լինի հանքարդյունաբերությունից: Կայուն զարգացման ամբողջ ռազմավարությունն է շտկել ԶՊՄԿ-ում եղած խնդիրները և կատարելագործել կայուն զարգացմանը վերաբերող ոլորտները: Առաջնահերթությունը տրվելու է բնապահպանական և աշխատանքային անվտանգությանը վերաբերող հարցերին»,-ասաց Ստեփանյանը:

Կայուն զարգացման և բնապահպանական ծրագրերի պատասխանատու, տ.գ. թ. դոցենտ Հայկ Ակարմազյանն ընդգծեց` այսօր խնդիր ունենք հանքարդյունաբերությունն ավելի պատասխանատու դարձնելու: «Ուրախ եմ, որ խոշոր ընկերությունը հրապարակային կերպով հայտարարում է, որ հավատարիմ է լինելու պատասխանատու հանքարդյունաբերության սկզբունքներին, զեկույցը դրա ապացույցն է»,-շեշտեց նա:

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանն անդրադարձավ Կառավարության աշխատանքին հանքարդյունաբերության ոլորտում: «Այն մոտեցումները, որոնք տեսել ենք Կառավարության կողմից մի քանի տարի առաջ մեր ոլորտի հանդեպ, կտրականապես փոխվել են, այս պահին ունենք լրիվ ուրիշ մոտեցում: Շնորհակալ ենք թե՛ Կառավարության, թե՛ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մեր գործընկերներին: Տեսնում ենք իրենց աշխատանքը և այն դրական փոփոխությունները, որոնք կատարված աշխատանքի արդյունքում ունենում ենք: Մեր բարձրացած խնդիրների վերաբերյալ քննարկումներ են կազմակերպվում, մեզ լսում են, խնդիրները հիմնականում դրական լուծում են ստանում, ինչը նպաստում է մեր տնտեսության զարգացմանը և երկրի կայացմանը»,-ընդգծեց նա:

Հարց բարձրացվեց, որ 2021 թ.-ից Կառավարությունը, կարծես թե, վարում է այս ոլորտում հարկային բեռի բարձրացման քաղաքականություն: Ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդգծում է` կարևոր է, որ հարկային փոփոխությունները երկարաժամկետ լինեն, որպեսզի ոլորտը սթրեսի չենթարկվի: «Վերջին մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ տեղի է ունեցել հարկային բեռի փոփոխություն, ոլորտն ինչ-որ չափով սթրեսի է ենթարկվել: Այս տարի ռոյալթիի հաշվարկման նոր մեխանիզմի որոշում ունեցանք, դրա հետ կապված մոտակա տարիներին փոփոխություն չենք ունենա և ոլորտն իր ծախսերը և ռիսկերը կկարողանա ճիշտ կառավարել»,-ասաց Հարությունյանը:

Այս տարվա առաջին ինն ամսվա տվյալներով` ԶՊՄԿ-ը Հայաստանի խոշորագույն հարկատուն է` կոմբինատը 130 մլրդ դրամի չափով հարկեր է վճարել: Վարդան Ջհանյանի խոսքով` դրամի արժևորմամբ պայմանավորված ոլորտը մտնում է ճգնաժամային ժամանակաշրջան, դրանից դուրս գալու տարբերակներ առայժմ չեն նշմարվում: «Հարկային ոլորտում անկանխատեսելիությունը երկու բացասական կողմ ունի: Առաջին` անկանխատեսելիությունը ռիսկերի բարձրացում է նշանակում, երկրորդ` երբ չես կարողանում կանխատեսել, թե ինչ չափի հարկեր ես վճարելու, ներդրողը չգիտի, թե ներդրումային ինչպիսի որոշում պետք է կայացնի»,-նշեց ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը:

Կոնֆերանսն ամփոփվեց հետևյալ հիմնական ասելիքով` հանքարդյունաբերության պոտենցիալը դեռևս բացահայտված չէ, շրջակա միջավայրի և հետագա սերունդների հանդեպ պատասխանատու հանքարդյունաբերությունն առաջնային նպատակ է:

Լուսինե Առաքելյան

 
 
 
 
 
 
 
դիտվել է 31 անգամ
Լրահոս
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենաընթերցվածները