Մահացել է արտաքին գործերի նախարարը
Մահացել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։ Այս մասին հայտնում է БЕЛТА-ն ՝ հղում անելով հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անատոլի Գլազին։
Մակեյը 64 տարեկան էր։ Գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ նա հանկարծամահ է եղել: Թե ինչից է մահը վրա հասել՝ չի նշվում: