Ameria PhonePOS. Նոր հավելված` սմարթֆոնով անկանխիկ վճարումներ ստանալու համար

Ամերիաբանկը գործարկել է անհպում անկանխիկ վճարումների նոր գործիք` Ameria PhonePOS կամ ՀեռաPOS, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնը դարձնել POS տերմինալ և ստանալ վճարումներ ցանկացած վայրում` հարմար, արագ և հուսալի եղանակով: 

Հավելվածը նախատեսված է իրավաբանական անձանց / ԱՁ հաճախորդների համար` ընձեռելով առանց ֆիզիկական POS տերմինալի անկանխիկ վճարումներ ստանալու հնարավորություն: 

ՀեռաPOS-ը նոր սերնդի ծրագրային լուծում է, որի միջոցով անկանխիկ գործարքների համար կիրառվում են անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխան նոր տեխնոլոգիաներ: Այն նախատեսված է NFC ֆունկցիա ունեցող Android 8.1 և ավելի բարձր դասի սմարթֆոնների համար:

Ameria PhonePOS հավելվածի շնորհիվ բացի վճարում ստանալուց հնարավոր է նաև վերահսկել հաշվետվությունները, ինչպես նաև վճարային կտրոնն ուղարկել հաճախորդի էլեկտրոնային հասցեին: 

Նշենք, որ Ameria PhonePOS տերմինալները սպասարկում են ինչպես դեբետային, այնպես էլ կրեդիտային «ArCa», «MasterCard», «Visa» և «Mir» քարտատեսակները: 

Հավելվածն ակտիվացնելու դեպքում գործում է հատուկ առաջարկ`

  • Անվճար VISA Business քարտ` ծառայությունն ակտիվացնող առաջին 100 հաճախորդներին
  • Անվճար սպասարկում մինչև 31/12/2023թ.` անկախ Ameria PhonePOS-ի միջոցով ամսական շրջանառության ծավալից
  • Անվճար Օնլայն բանկինգ իրավաբանական անձանց / ԱՁ-ներին  ծառայության գործողության ամբողջ ժամանակահատվածի համար

Գործող հատուկ առաջարկի և սակագների մասին ավելի մանրամասն`հղումով:

Ameria PhonePOS հավելվածն ակտիվացնելու համար անհրաժեշտ է այցելել բանկի ցանկացած մասնաճյուղ և լրացնել առևտրային կետի գրանցման հայտ-պայմանագիրը: Ծառայության ակտիվացումն ու տեխնիկական սպասարկումն անվճար են: 

Թեև հավելվածը վերջերս է գործարկվել, այն արդեն հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել հաճախորդների մոտ: Նրանց կողմից Ameria PhonePOS հավելվածի վերաբերյալ մի շարք հարցերի պատասխանները` տեսանյութում

 «Ամերիաբանկ» ՓԲԸ

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն առաջատար ֆինանսական - տեխնոլոգիական հաստատություն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ամերիաբանկը ներկայանում է  նորարար ու թվային միջավայրով` էկոհամակարգով, որը մեկտեղում է ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները և հնարավորություն ընձեռում բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում: Հաշվի բացումից մինչև քարտի տրամադրման և ֆինանսավորման համար դիմելու ամբողջ ուղին այժմ հնարավոր է անցնել էկոհամարգի առցանց միջավայրում:

Ամերիաբանկն առաջնորդվում է հաճախորդամետ և բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային, ժամանակակից ու անվտանգ միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները